- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40 minutes
Ելակով և կիվիով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի խմոր ահա այս եղանակով: Խոհարարական պարկի օգնությամբ բուսայուղապատ ձևամանի մեջ 1-1.5 սմ լայնությամբ ձողիկներ ենք ձևավորում:
- Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, վանիլինն ու 500 գր շաքարավազը լավ հարում ենք:
Յուղաթղթապատ 28 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ 5 ճ/գդ կրեմ ենք լցնում: Այնուհետև խմորները թաթախում ենք կրեմի մեջ և խիտ շարում առաջին շերտը: - Լցնում ենք կտրատած ելակներն ու կիվիները:
- Շարում ենք կրեմի մեջ թաթախված խմորների երկրորդ շերտը, վրան կրկին ելակ ու կիվի ենք շարում, լցնում մնացած կրեմն ու հավասարեցնում: Ձևամանը կափարիչով ծածկում ենք, վրան ծանրություն դնում և 5 ժամով տեղափոխում սառնարան:
Սերուցքը 30 գր շաքարավազի հետ լավ հարում ենք, ձևամանը հանում և տորթը կրեմապատում:
- 300 գր կիվին և 300 գր ելակը գեղեցիկ կտրատում ենք և զարդարում տորթը:
- Վայելում ենք:
Գեղեցիկ տորթ , որը հաճելի է ուտել սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shenorhagaloutyoun souyn dorti paghatrout.hamar .payts inchov ge telatrek pokharinenk tetvasere?
Բարև Ձեզ, կարող եք յոգուրտով փոխարինել 🙂
SHAT LAV KAYQ E,INC SHAT DUR EKAV DZER BAXADRATOMSER@
Ձեզ ևս շնորհակալություն: