- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 30 minutes
Ելակով մուսս
Բաղադրիչներ
- ելակ - 450գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300մլ
- ժելատին - 15գր
- շաքարավազ - 75գր
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը թրջում ենք 5ճ/գդ ջրով և թողնում ուռչի:
- Բլենդերում պյուրեի ենք վերածում ելակը, ապա ավելացնում շաքարավազը:
- Ուռչած ժելատինը դնում ենք թույլ կրակի վրա և թողնում ժելատինը լուծվի՝ չհասցնելով եռման վիճակի: Թողնում ենք ժելատինը փոքր-ինչ սառչի, ապա ավելացնում ենք նրա մեջ ելակի պյուրեն և լավ խառնում (առանձնացնում ենք 4ճ/գդ պյուրեն այլ ամանի մեջ):
- Հարում ենք սերուցքը մինչև պինդ փրփուրի առաջացումը:
- Ապա ավելացնում ելակից և ժելատինից ստացված զանգվածը և գդալով զգույշ խառնում:
- Լցնում ենք մուսսը աղանդերի բաժակների մեջ՝ վրան ավելացնելով առանձնացված ելակի պյուրեից 1-ական գդալ: Երկար ձողիկի օգնությամբ տարածում ենք ելակի պյուրեն մեր ուզած նախշերի ուրվագծերով:
- Տեղափոխում ենք աղանդերը սառնարան 4-5 ժամով, որպեսզի ամբողջությամբ սառչի:
Ելակով մուսսը մատուցելիս զարդարում ենք ելակի հատիկներով և անանուխի տերևներով, այնուհետև այն նկարում ենք, նկարը տեղադրում Ինստագրամում, և անցնում ճաշակելուն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: