- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Ելակով և նուշով տորթ
Բաղադրիչներ
- Նուշով բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 240 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- ալյուր - 150 գր
- ալյուր նուշի - 70 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- յոգուրտ դասական - 130 գր (կամ թթվասեր)
- ձու - 3 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- բուսայուղ - 80 մլ
- կարագ - 50 գր
- Ելակով սոուսի համար՝
- ելակ - 230 գր
- շաքարավազ - 40 գր
- լիկյոր - 2 ճ/գդ (ելակի կամ ջուր)
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- ժելատին - 3 գր
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 320 գր
- ջուր - 48 մլ
- ձվի սպիտակուց - 120 գր (4 ձու)
- աղ կիտրոնի - մեկ պտղունց
- կարագ - 450 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը տաքացնում ենք 170 աստիճան: Խորը տարայի մեջ խառնում ենք շաքարավազը, ալյուրները, փխրեցուցիչը, կիտրոնի կեղևն ու աղը: Առանձին մեծ ամանի մեջ հարում ենք յոգուրտը, ձվերն ու վանիլինը ու ստանում համասեռ զանգված, որին ավելացնում ենք ալրային խառնուրդն ու ձեռքով խառնում, որպեսզի երկու զանգվածները ձուլվեն: Այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու կարագը և կրկին խառնում:
Խմորը տարածում ենք 15 սմ տրամագծով երկու քանդվող ձևաման մեջ: Թխում ենք տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Ձևամանները ջեռոցից հանում ենք, 10 րոպե հովացնում, հետո կարագով պատված դանակի օգնությամբ բիսկվիթների կողքերը թուլացնում ու հանում ենք: Առնվազն 1 ժամ թողնում ենք ցանցի վրա, որպեսզի լավ հովանան:
Բիսկվիթները հորիզոնական կիսում ենք (15 սմ տրամագծով բիսկվիթի դեպքում) կամ բաժանում 3 մասի (18 սմ տրամագծի դեպքում): - Պատրաստում ենք ելակով սոուսը: Շաքարավազը, ելակն ու լիկյորը լցնում ենք փոքր կաթսայի մեջ, դնում մարմանդ կրակին ու հասցնում եռման աստիճանի, որպեսզի շաքարավազը լուծվի: Մոտ 10 րոպե թողնում ենք կրակի վրա, մինչև հեղուկը խտանա: Վերջում ավելացնում ենք կիտրոնահյութը, խառնում ու վերցնում ենք կրակից: Թողնում ենք մի փոքր հովանա, ավելացնում ենք 15 մլ ջրում թրջված ժելատինն ու խառնում, մինչև լրիվ լուծվի:
- Պատրաստում ենք կրեմը: Փոքր կաթսայի մեջ խառնում ենք 200 գր շաքարավազը և ջուրը, դնում ենք միջին ուժգնության կրակի վրա, հասցնում ենք եռման ու 120 աստիճանում օշարակ եփում:
Միևնույն ժամանակ սպիտակուցները, կիտրոնի աղն ու 20 գր շաքարավազը հարում ենք՝ արագությունն աստիճանաբար արագացնելով:
Հենց որ օշարակը պատրաստ է լինում, այն բարակ շիթով լցնում ենք հարվող սպիտակուցների վրա: Շարունակում ենք հարել այնքան, մինչ զանգվածը զգալիորեն մեծանա: Հարելը շարունակելով սկսում ենք քիչ-քիչ ավելացնել կտրատած կարագը, մինչև որ կրեմը խտանա: - Սկսում ենք հավաքել տորթը: Տորթի համար նախատեսված սկուտեղի վրա դնում ենք բիսկվիթի առաջին շերտը (բիսկվիթի տակ պետք է քառակուսի թղթեր դնել, որպեսզի կրեմը քսելուց հետո հանենք, իսկ սկուտեղը մաքուր մնա): Կրեմի մի մասը լցնում ենք կլոր գլխիկով հրուշակային պարկիկի մեջ և հավասար շերտով քսում բիսկվիթին՝ սկսած կենտրոնից, շարժվելով դեպի արտաքին եզրը:
Դանակի օգնությամբ կրեմը հարթեցնում ենք, իսկ եզրերին ևս մեկ շերտ կրեմ ենք քսում՝ օղակի տեսք տալով: Օղակի ներսում լցնում ենք ելակով սոուսի 1/3 մասը: Վրայից դնում ենք բիսկվիթի մյուս շերտն ու կրկնում նույնը. կրեմ ենք քսում, մեջտեղում լցնում սոուսը:
- Այսպես հավաքում ենք բոլոր շերտերը, վրայից բարակ շերտով կրեմ քսում և տորթը 10-15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Սառնարանից հանելուց հետո քսում ենք կրեմի վերջնական շերտը, սյնուհետև հարթեցնում երեսն ու կողքերը: Տորթը կրկին տեղափոխում ենք սառնարան, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք զարդարանքը:
- Տորթը կարելի է զարդարել ըստ ցանկության, օրինակ՝ կրեմից պատրաստված վարդերով:
Կրեմը բաժանում ենք 4 մասի՝ 3 հավասարաչափ, 4-րդը՝ ավելի քիչ: Երեք հավասար մասերին ավելացնում ենք կերակրի կարմիր կամ բորդո ներկ, տարբեր քանակությամբ, որպեսզի 3 տարբեր երանգ ստացվի: Չորրորդ՝ ավելի քիչ բաժնով կրեմին կանաչ ներկ ենք ավելացնում:
Վարդերը ձևավորում ենք Wilton №104 գլխիկի օգնությամբ՝ սկսած մուգ երանգից, վերջացրած բաց երանգով: Յուրաքանչյուր վարդը պատրաստում ենք լայն, հարթ գլխիկով հատուկ մեխի վրա, հետո մկրատի օգնությամբ կտրում գլխիկն ու դնում յուղաթուղթապատ ափսեի մեջ: Վարդերը նախքան օգտագործելը պահում ենք սառնարանում:
Նույն սկզբունքով պատրաստում ենք նաև կոկոնները: Վարդերն ու կոկոնները շարում ենք տորթի մակերևույթին, հետո կողքերին կանաչ կրեմով տերևներ ձևավորում:
- Ահա և վերջ:
Կարծում ենք նկատեցիք, որ նուշով տորթ պատրաստելու այս բաղադրատոմսն այնքան էլ բարդ չէ: Իսկ այն ուտելն իսկական վայելք է, քանի որ ստացվում է թեթև, չափավոր քաղցր, արտահայտված հատապտղային համով ու բույրով հիանալի տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ETE HNARAVOR E BULKU BAXATRATOMS EL NERKAYACREQ
Բարև Ձեզ Մագա ջան: Ահա այստեղ կարող եք գտնել տարբեր բուլկիների բաղադրատոմսեր`
http://www.cooks.am/?s=+%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%AB&Submit=Search+Site
SHNORHAKALUTYUN
MERSI
Միշտ պատրաստ ենք օգնել Մագա ջան 🙂