- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25-30 minutes
Ելակով շարլոտկա
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150 գր
- Մուսսի համար՝
- ելակ - 400 գր
- շաքարավազ - 150 գր
- ժելատին - 15 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Վանիլային օշարակի համար՝
- ջուր - 5 ճ/գդ
- վանիլին - 3 ճ/գդ
- Ձևավորման համար`
- անանուխ - ըստ ճաշակի
- ելակ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և 100 գր շաքարավազի հետ հարում՝ մինչև սպիտակ թանձր կրեմ ստանանք:
- Ավելացնում ենք ալյուրի կեսը:
- Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք 50 գր շաքարավազն ու շարունակում հարել, մինչև զանգվածը խտանա և փայլի:
- Ձվի սպիտակուցները զգուշորեն խառնում ենք դեղնուցների հետ, ավելացնում ենք մնացած ալյուրն ու խառնում:
- Պատրաստի խմորը դնում ենք հրուշակային պարկի մեջ և յուղաթղթի վրա 3 սմ լայնությամբ և 5 սմ երկարությամբ թխվածքաբլիթներ ձևավորում, իսկ վրան շաքարավազ կամ շաքարի փոշի ցանում:
- Մնացած խմորը լցնում ենք 23 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 25 րոպե, իսկ թխվածքաբլիթները՝ 13 րոպե, մինչև ոսկեգույն դառնան:
- Պատրաստում ենք մուսսը: 300 գր ելակը բլենդերով հարում ենք, այնուհետև մաղով անցկացնում և ավելացնում 150 գր շաքարավազը:
- Ժելատինը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, 10 րոպե թողնում, այնուհետև կիտրոնահյութ ավելացնում և տաքացնում, որպեսզի ժելատինը լուծվի: Այնուհետև կրակից վերցնում ենք և սառեցնում: Ժելատինը լցնում ենք հատապտղային խյուսի մեջ և 20 րոպե թողնում ենք սառչի:
- Այդ ընթացքում 100 գր ելակն ենք կտրատում և հարում սերուցքը:
- Ելակն ու հարած սերուցքը լցնում ենք հատապտղաին խյուսի մեջ, ավելացնում վանիլինը և 30 րոպեով սառնարան տեղափոխում, որպեսզի թանձրանա:
- Պատրաստում ենք վանիլային օշարակը: 3 ճ/գդ վանիլինը 5 ճ/գդ տաք ջրում լուծում ենք և այդ օշարակով բիսկվիթն ու թխվածքաբլիթները փափկեցնում:
- Մուսսը թանձրանալուց հետո, դնում ենք բացվող ձևամանի մեջ դրված բիսկվիթի վրա և կրկին 30-60 րոպեով սառնարանը դնում:
- Ձևամանի օղակը հանում ենք և շարլոտկան դնում ամանի վրա: Տորթի կողքերով շարում ենք թխվածքաբլիթները և ժապավեն կապում:
- Ձևավորում ենք ելակով և անանուխով:
- Ահա և վերջ:
Ի դեպ, շարլոտկա կարող ենք մատուցել մեկ բաժակ հյութի կամ թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: