- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Ելակով շոռակարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 21-22 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
Պատրաստում ենք խմորը։ Կարագը շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ավելացնում ենք դեղնուցը և հարում ենք մինչև միասեռ դառնա։ Ավելացնում ենք ալյուրն ու խմոր ենք հունցում։
- Խմորից սկավառակ ենք ձևավորում, սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը։
Սառած խմորը սառնարանից հանում ենք, գրտնակում և դնում ձևամանի մեջ։
- Խմորի վրա փայլաթիթեղ ենք դնում և վրան ծանրություն ենք դնում (չոր լոբի կամ բրինձ)։ Ձևամանը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 15 րոպե թխում ենք։ Այնուհետև ջեռոցից հանում ենք և վրայի ծանրությունը հեռացնում։
Պատրաստում ենք միջուկը։ Կաթնաշոռը, շաքարավազը և թթվասերը խառնում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Ձվերը հատ առ հատ ավելացնում ենք` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։
- Ելակը լցնում ենք բլենդերի մեջ և խյուս ենք պատրաստում։
- Ելակով խյուսը լցնում ենք միջուկի մեջ և խառնում ենք։ Այնուհետև միջուկը լցնում ենք խմորով հիմքի վրա։
- Ջեռոցի ներքևի հատվածում ջրով լի կաթսա ենք դնում։ Շոռակարկանդակը տեղափոխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցը և մոտ 1 ժամ թխում ենք։ Ինչպես չիզքեյքերի դեպքում, այս դեպքում ևս, ձևամանի կողքին հարվածում ենք, եթե միայն մեջտեղն է թրթռում, ուրեմն շոռակարկանդակը պատրաստ է։
Պատրաստի շոռակարկանդակը ջեռոցից հանում ենք և սառեցնում ենք (սենյակային ջերմաստիճանի)։ Այնուհետև 4-5 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Սառնարանից հանելուց հետո ձևամանից հանում ենք և մատուցում։
Այս կարկանդակը կարելի է չիզքեյքերի բյուջետային տարբերակ համարել, քանի որ թանկ սերուցքային պանիր և սերուցք չկա։ Այս բաղադրատոմսի մեջ ելակը սառեցված է, սակայն կարող եք հնարավորության դեպքում թարմ ելակով փոխարինել։ Ցանկության դեպքում նաև այլ հատապտուղներ և մրգեր կարող եք վերցնել։ Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ շոռակարկանդակ, որը կարող ենք ձևավորել թանձր եփովի կրեմով և մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: