- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ելակով չիզքեյք
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- շոկոլադ կաթնային - 65գր
- կարագ - 65գր
- շաքարավազ - 50գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 40գր
- սուրճ լուծվող - 5գր
- թխվածքաբլիթ - 5-7 հատ (սավոյարդի)
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 400գր
- պանիր մասկարպոնե - 300գր
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 150գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100մլ
- ալյուր - 40գր
- վանիլին - 1/2թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հալեցրեք շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա:
- Սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը հարեք շաքարավազի հետ մինչև միատարր դառնալը, ավելացրեք շոկոլադը,1 ձուն, լուծվող սուրճը, ալյուրը և լավ հարեք:
- Մոտ 20սմ տրամագծով ձևամանի մեջ տեղադրեք պերգամենտային թուղթը, լցրեք ստացված շոկոլադե զանգվածը, ապա վրան շարեք սավոյարդի թխվածքաբլիթները՝ կիսով չափ խրելով դրանք շոկոլադի մեջ: Եփեք ջեռոցում 8րոպե 180աստիճանում:
- Միջուկի պատրաստման համար հարեք կաթնաշոռը և մասկարպոնեն մինչև միատարր դառնալը, ավելացրեք 5ձուն և շաքարավազը, լավ խառնեք: Այնուհետև ավելացրեք սերուցքը, ապա ալյուրը և վանիլինը: Լավ խառնեք ստացված զանգվածը մինչև ազատվեք առաջացած պղպջակներից:
- Սավոյարդի թխվածքաբլիթները ավելի հյութեղ դարձնելու համար այն կարելի է ներծծել 30գր լուծվող սուրճով և 10գր կոնյակով կամ լիկյորով պատրաստված լուծույթով:
- Լցրեք պատրաստված միջուկը ձևամանի մեջ, որտեղ արդեն գտնվում են չիզքեյքի շոկոլադային հիմքը և սավոյարդին: Եփեք ջեռոցում 15րոպե 175աստիճանում, ապա 90րոպե 120աստիճանում: Պատրաստի աղանդերը միանգամից մի հանեք ջեռոցից, թողեք այնտեղ աստիճանաբար սառչի:
- Մատուցեք թարմ ելակների կամ ցանկացած թթվաշ մրգի կամ հատապտուղի հետ:
Ելակով չիզքեյք ամենաքաղցրասերների համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն համեղ բաղադրատոմսի համար ♥
Իսկ կներեք կարող ենք ներբեռնել ձեր էջը՞ Play Market -ում ունեք հավելված՞ ))))
Սիրելի Սյուզի, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Cooks․am-ը հասանելի է նաև մոբայլ տարբերակով։ Ցավոք, Play Market-ում հավելվածը չկա։ ։)
Գժություն
Համով էր
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։