- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Ելակով չիզքեյք
Բաղադրիչներ
- եղեգնաշաքար - 3 ճ/գդ
- նուշ - 125 գր
- աղ ծովի - 1 գր
- խուրմա - 125 գր
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- հնդկական ընկույզ - 225 գր
- կաթ - 100 գր
- վանիլին - 0,5 հատ
- ելակ - 80 գր (խյուս)
- կոկոսի քերուկ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Նուշն ու հնդկական ընկույզը նախապես առնվազն 2 ժամ ջրում թրջում ենք (լավ կլինի թրջել նույնիսկ ողջ գիշեր): Խուրմայի կորիզները հանում ենք և նուշն ու խուրման ծովի աղի հետ բլենդերում հարում այնքան, մինչև համասեռ զանգված ստանալը:
- Ձևամանի հատակին ու կողքերին յուղաթուղթ ենք փռում: Զանգվածը հավասարաչափ տարածում կաղապարի մեջ և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք ելակի խյուսը: Ելակը, 1 ճ/գդ կիտրոնի հյութն ու 1 ճ/գդ շաքարավազը բլենդերում տրորում ենք (եթե սառեցրած է, ջուրը թափում ենք, խյուս պատրաստում միայն հատիկներով):
- Վանիլինի կես պատիճից սերմերը հանում ենք: Հնդկական ընկույզը, 1 ճ/գդ կիտրոնի հյութն ու վանիլինի սերմերը լցնում ենք բլենդերի մեջ: Ավելացնում ենք 2 ճ/գդ շաքարավազը և հարում այնքան, որ ընկույզը մի քիչ մանրանա: Զանգվածին ավելացնում ենք կաթը, հարում մինչև համասեռ զանգված ստանալը: Անհրաժեշտության դեպքում շաքարավազ կամ կիտրոնի հյութ ենք ավելացնում:
- Զանգվածի կեսը տարածում ենք խուրմայի զանգվածի վրա:
- Երկրորդ կեսին ավելացնում ենք ելակի խյուսն ու հարում մինչև համասեռ դառնալը: Ելակի խյուսը քիչ-քիչ ենք ավելացնում, որպեսզի ջրիկ զանգված չստացվի: Տարածում ենք ձևամանի մյուս շերտերի վրա, մեկ-երկու ժամով դնում սառցախցիկ: Կարելի է սառեցնել ավելի երկար, բայց այդ դեպքում մատուցելուց մեկ-երկու ժամ առաջ պետք է հանել ու դնել սառնարանում:
- Զարդարում ենք ըստ ցանկության, օրինակ՝ կոկոսի փաթիլներով ու ելակով:
- Ահա և վերջ:
- Համտեսում ենք:
Քանի որ այս տորթը համով ու արտաքինով չիզքեյք է հիշեցնում, կարող եք հյուրասիրելիս վիկտորինա կազմակերպել՝ առաջադրելով «Գուշակի՛ր, թե ինչից է պատրաստված» հարցը: Դժվար թե որևէ մեկին հաջողվի գտնել ճիշտ պատասխանը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: