- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Ելակով ռուլետ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 18 հատ (խտացրած կաթի համով)
- կարագ - 200գր
- կաթնաշոռ - 300գր
- ելակ - 200գր
- կաթ - 100մլ
- շաքարի փոշի - 160գր
- կակաո - 20գր
- վանիլին - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը խառնել շաքարի փոշու կեսի հետ, ապա ավելացնել կակաոն և խառնել մինչև միատարր դառնալը:
Կաթնաշոռը հարել շաքարի փոշու երկրորդ կեսի և վանիլինի հետ:
Թխվածքաբլիթը ներծծել կաթով:
- Ֆոլգայի վրա ուղղանկյունաձև տարածել շոկոլադային զանգվածը, վրան շարել թխվածքաբլիթները՝ 3x5 չափով, ապա տարածել կաթնաշոռային զանգվածը:
Թխվածքաբլիթների մեջտեղի շարքի վրա շարել ելակները:
Զգուշորեն փաթաթել ռուլետը՝ բարձրացնելով և սեղմելով ծայրի հատվածները վերև:
Ֆոլգայով փաթաթված ռուլետը տեղափոխել սառնարան 2ժամով:
- Ֆոլգան բացել, կտրատել ռուլետը և անցնել համտեսելուն:
Այս ռուլետն իսկապես շատ օրիգինալ է, և որպեսզի առավել ընդգծեք դա, մատուցեք ռուլետը կտրատված:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: