- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 55 minutes
- Cook Time: 45 minutes
Ելակով սերուցքային տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 60 գր
- ալյուր - 40 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 10 գր
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- կաթ - 250 մլ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ժելատին - 5 գր
- ջուր - 50 մլ
- Ինչպես նաև՝
- ելակ - 300 - 500 գր
- ժելե ելակի համով - 2 հատ
- ջուր - ըստ ճաշակի
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները 7-12 րոպե կամ ավելի երկար ժամանակ լավ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում շաքարավազի կեսը: Պետք է ստացվի խիտ փրփուր:
- Դեղնուցները լավ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում շաքարավազի մյուս կեսն ու վանիլինը, հարում այնքան, որ զանգվածը լավ մեծանա ու սպիտակի:
- Դեղնուցային զանգվածը խնամքով ավելացնում ենք սպիտակուցի զանգվածին, թեթև ու զգուշորեն խառնում:
- Ալյուրը, օսլան ու փխրեցուցիչը միասին մաղում ենք: Ստացված չոր խառնուրդը քիչ-քիչ ավելացնում ենք ձվային զանգվածին, ներքևից վերև զգույշ շարժումներով խառնում, որպեսզի զանգվածը չնստի:
- 22 սմ տրամագծով ձևամանը յուղապատում ենք կամ մեջը յուղաթուղթ փռում: Խմորը լցնում ենք մեջը և թիակով հարթեցնում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 15-20 րոպե: Թխված լինելը կարելի է ստուգել չոփիկով:
- Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք ու անմիջապես շրջում ցանցի վրա: Թողնում ենք լավ հովանա:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթը, շաքարավազը, վանիլինն ու օսլան լցնում ենք կաթսայի մեջ, լավ հարում ու դնում կրակին:
- Խառնում ենք մինչև խտանա: Կրակից վերցնում ենք և թողնում լավ հովանա: Ստացվում է շատ խիտ կրեմ:
- Սերուցքը հարում ենք այնքան, մինչև զգալիորեն խտանա, հետո քիչ-քիչ ավելացնում ենք եփած կրեմը և շարունակում հարել:
Ժելատինը նախապես թրջում ենք 3-4 գդալ ջրում, թողնում 10 րոպե այնքան, որքան նշված է փաթեթավորման վրա: Հետո տաքացնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի: Լավ հովացնում ենք:
Սերուցքային կրեմն անընդհատ խառնելով՝ մեջը լցնում ենք ժելատինը, նորից հարում: Կրեմը պատրաստ է:
- Տորթը հավաքելուց առաջ բիսկվիթի կողքերը դանակով զգուշորեն պոկում ենք ձևամանից և բիսկվիթը հանում:
- Պատրաստում ենք օշարակը: Տորթը տոգորելու համար շաքարավազն ու տաք ջուրը խառնում ենք և լավ հովացնում: Թխվածքի ձևամանի մեջ նոր յուղաթուղթ ենք փռում, բիսկվիթը դնում մեջը, վրան հավասարաչափ լցնում շաքարավազի ու ջրի լուծույթը:
- Վրան քսում ենք կրեմը, 3-4 ժամով դնում սառնարանի մեջ, որ լավ սառչի:
- Ժելեն տաք ջրում լուծում ենք: Լավ կլինի ջուրն ավելի քիչ լինի, քան նշված է փաթեթավորման վրա: Օրինակ՝ 400 մլ հեղուկի համար նախատեսված երկու տուփ ժելեն կարելի է լուծել ընդամենը 600 մլ ջրում: Հովացնում ենք ու տեղափոխում սառնարան, թողնում այնքան, մինչև նոր-նոր սկսի խտանալ:
Եթե ելակը խոշոր է, բարակ շերտերով կտրատում ենք, իսկ եթե մանր է՝ կիսում: Շարում ենք տորթի վրա: Վրայից մի քիչ ժելե ենք լցնում, որոշ ժամանակով դնում սառնարանում, որպեսզի շերտը մակարդվի, ու ելակները ֆիքսվեն:
- Հետո հանում ենք, լցնում մնացած ժելեն, 3-4 ժամով կամ ողջ գիշեր դնում սառնարանում, որպեսզի լավ սառի:
- Տորթը հանելու համար կարելի է ձևամանի կողքերը վարսահարդարիչով տաքացնել, հետո բացել, որպեսզի կողքերը հարթ լինեն: Կամ էլ պարզապես ձևամանից դանակի օգնությամբ զատում ենք տորթի եզրերը, հետո ձևամանը բացում:
- Մեր գեղեցիկ, նուրբ ու բերանում հալչող սերուցքային տորթը պատրաստ է:
- Ահա և վերջ:
Ժելեով, նուրբ ու թեթև այս սերուցքային տորթը ևս մեկ առիթ է, որ երեկոյան մտերիմներով հավաքվեք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներեցեք, իսկ սերուցքի փոխարեն կարո՞ղ ենք թթվասեր օգտագործել։
Սիրելի Նելլի, թթվասերով փոխարինել հնարավոր չէ, քանի որ չի ստացվի պինդ կրեմային զանգված։ ։)
Knereq ick ete serucq chogtagorcenq, dzvov kremin ogtagorcenq chi stacvi