- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 60-80 minutes
Ելակով և տանձով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- ալյուր - 55 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- աղ - 1/8 թ/գդ
- կաթ - 1,5 ճ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- Գծավոր բիսկվիթի համար`
- ձու - 5 հատ (3 հատ ամբողջական ձու և 2 հատ ձվի դեղնուց)
- շաքարավազ - 0,5 թ/գդ
- ալյուր - 90 գր
- աղ - 1/8 թ/գդ
- կարագ - 60 գր
- ջեմ ազնվամորու - 150 գր
- Ելակով մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- ելակ - 200գր
- ժելատին - 1 ճ/գդ
- ջուր - 1/3 բաժակ (սառը)
- շաքարավազ - 3/4 բաժակ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- Կարամելացված տանձի համար`
- տանձ - 3 հատ
- ջուր - 300 մլ
- շաքարավազ - 150 գր
- հյութ նարինջի - 100 մլ
- կիտրոն - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթի համար:
Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ 21 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում։ Ալյուրը, փխրեցուցիչն ու աղը լցնում ենք ոչ մեծ ամանի մեջ և խառնում ենք։ Մի կողմ ենք դնում։ Կաթն ու կարագը միկրոալիքային վառարանում տաքացնում ենք, ավելացնում ենք վանիլինը, կափարիչով ծածկում ենք և մի կողմ դնում։ Ձվի սպիտակուցները հարիչով այնքան ենք հարում մինչև պինդ փրփուր ստանանք` աստիճանաբար ավելացնելով 2,5 ճ/գդ շաքարավազը ։ Մի կողմ ենք դնում։ Ձվի դեղնուցները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և 2,5 ճ/գդ շաքարավազի հետ հարում ենք` մինչև զանգվածը բաց դեղնավուն դառնա։ Ձվի սպիտակուցներն ու դեղնուցները միացնում ենք իրար և, զգուշորեն ռետինե թիակով խառնում ենք։ Ալյուրով զանգվածը մաղում ենք ձվով զանգվածի մեջ` թիակով զգուշորեն խառնելով։
- Գոլ կաթն ու կարագը լցնում ենք խմորի մեջ և զգուշորեն խառնում ենք։ Խմորը լցնում ենք նախապատրաստած ձևամանի մեջ, տեղափոխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ և 15-20 րոպե թխում ենք` մինչև բիսկվիթը ոսկեգույն դառնա։ Պատրաստի բիսկվիթը ջեռոցից հանում ենք և անմիջապես յուղաթղթից ազատում։ Բիսկվիթը ցանցի վրա սառեցնում ենք և 2 մասի կիսում։ Կարող ենք խմորը 2 մասի կիսել և առանձին ձևամաններում թխել։
- Գծավոր բիսկվիթ:
Ձվերն ու շաքարավազը լցնում ենք հրակայուն ամանի մեջ և դնում ենք գոլորշու վրա։ Հարիչով հարում ենք մինչև շաքարավազը լուծվի և ձվերը գոլ դառնան։ Գոլորշու վրայից վերցնում ենք։ Զանգվածը մոտ 6 րոպե հարում ենք` մինչև ձվերը դառնան բաց դեղնավուն։ Ալյուրը և աղը մաղով անցկացնում ենք։ Կարագը հալեցնում ենք։ Ավելացնում ենք ալյուրի կեսը և զգուշորեն խառնում ենք, որից հետո ավելացնում ենք հալեցրած կարագը և թիակով զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուրի մնացած մասը և կրկին խառնում ենք։ Տապակը յուղաթղթով պատում ենք։ Խմորը լցնում ենք տապակի մեջ, հավասարապես տարածում ենք և 5-7 րոպե թխում։ Թխվելուց հետո բիսկվիթը սառեցնում ենք, եզրերը կտրում և 5 հավասար գծերով կտրում։
- Բիսկվիթի վրա ազնվամորու ջեմ ենք քսում։ Շերտերը իրար վրա ենք դնում` ինչպես նկարում է պատկերված։ Բիսկվիթը սննդային թաղանթով ծածկում ենք և 40-60 րոպեով տեղափոխում սառցախցիկը։
- Ելակի մուսս:
Ելակը բլենդերի մեջ հարում ենք, անհրաժեշտության դեպքում մաղով անցկացնում, այնուհետև ավելացնում շաքարավազն ու կիտրոնահյութը։ Ժելատինը մոտ 5 րոպե սառը ջրում թրջում ենք, այնուհետև գոլորշու վրա տաքացնում, որպեսզի ժելատինը լուծվի։ Այնուհետև ժելատինը լցնում ենք ելակով խյուսի մեջ և թողնում ենք մի քիչ սառչի։ Սերուցքը հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։ Հարած սերուցքը, զգուշորեն, ռետինե թիակով ավելացնում ենք ելակով խյուսի մեջ։
- Տորթը հավաքում ենք։
Ազնվամորու ջեմով պատված սառեցված բիսկվիթը 1 սմ կտորների ենք բաժանում։ Կտորները շարում ենք ձևամանի շրջանագծով մեկ, որպեսզի ուղղահայած գծեր ստանանք։ Փափկեցրած կլոր բիսկվիթը դնում ենք ձևամանի տակը։ Մուսսի կեսը տարածում ենք բիսկվիթի վրա և մի քիչ սառեցնում ենք։ Այնուհետև բիսկվիթի երկրորդ շերտով ծածկում ենք և մնացած մուսսը լցնում վրան։ Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Կարամելացված տանձ:
Թարմ հասած տանձերը լվանում ենք, կեղևազատում և սերմերը հանում։ Ջրի մեջ ենք լցնում նարնջի հյութը և շաքարավազը։ Օշարակով կաթսան, թույլ կրակի վրա տաքացնում ենք, հասցնում եռման աստիճանի և 5-10 րոպե եռացնում, որպեսզի հեղուկի ավելցուկները գոլորշիանան։ Քանի դեռ օշարակը եփվում է, տանձերը կիտրոնահյութով ցողում ենք։ Այժմ տանձերը լցնում ենք եռացող օշարակի մեջ և 15 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։ Պատրաստի տանձերը կաթսայից հանում ենք և սառեցնում։ Սառած տանձերը բարակ կտորներով կտրատում ենք և տորթը ձևավորում։
Ի դեպ, տանձով տորթ պատրաստելիս, լավ կլինի պինդ տեսակի տանձեր վերցնել, որպեսզի օշարակի մեջ եփվելուց խյուսի չվերածվեն։ Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: