- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Ելակով տարտ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200գր
- կարագ - 115գր (սառեցված)
- աղ - 1/4թ/գդ
- շաքարավազ - 1 պտղունց
- ջուր - 2ճ/գդ
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 60գր
- ալյուր - 40գր
- կաթ - 250մլ
- կարագ - 50գր
- շոկոլադ սպիտակ - 40գր
- վանիլին - 1/2թ/գդ
- Վրայի շերտի համար՝
- ելակ
- ժելե ելակի համով
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, աղը, շաքարավազը և խորանարդիկներով կտրատված սառը կարագը: Խառնում ենք մինչև փշրանքների առաջացումը:
- Լցնում ենք ջուրը և արագ հունցում խմորը քանի դեռ կարագը չի հալչել: Կլորացնում ենք խմորը, փաթաթում ցելոֆանի մեջ և դնում սառնարան 30-40րոպեով:
- Կրեմի պատրաստման համար լավ հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնում ենք ալյուրը, վանիլինը և կրկին հարում:
- Եռացնում ենք կաթը, ապա լցնում դեղնուցով զանգվածի մեջ՝ չդադարելով հարելը: Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և տեղափոխում միջին կրակի վրա: Եփում ենք մինչև պնդանալը՝ այդ ընթացքում անընդհատ խառնելով ձեռքի հարիչով:
- Հանում ենք կաթսան կրակի վրայից և մեջի բաղադրությունը լցնում ամանի մեջ: Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված կարագը, վանիլինը և մանրացված շոկոլադը: Լավ խառնում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը: Այնուհետև ծածկում ենք ցելաֆոնով և տեղափոխում սառնարան:
- Սառնարանից հանում ենք խմորը, բացում 4-5մմ հաստության շերտով, ապա տեղավորում ձևամանի (24-26սմ տրամագծով) մեջ: Թխում ենք ջեռոցում 15-20րոպե 180աստիճանում:
- Ելակները բաժանում ենք 4 մասի:
- Ձևամանի մեջից հանում ենք արդեն հովացած խմորը,ապա վրան լցնում սառած կրեմը:
- Կրեմի վրա շարում ենք ելակի կտորները: Պատրաստում ենք ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի, ապա լցնում ելակների վրա:
Պատրաստի տարտը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, որից հետո միայն մատուցում:
Ի դեպ, բոլոր տարտերը պարունակում են ավելի քիչ խմոր, իսկ կրեմային մաս հիմնականում չեն պարունակում: Այնպես որ, եթե հյուրերը հետևում են դիետաների, աշխատենք որպես աղանդեր նրանց մատուցել հենց տարտ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: