Ելակով տարտալետկաներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 120 գր
- շաքարի փոշի - 60 գր
- ձու - 1 հատ
- Կրեմի համար՝
- կաթ - 400 մլ
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- ալյուր - 25 գր
- օսլա (крахмал) - 25 գր
- վանիլային շաքար - 10 գր
- ժելատին - 5 գր
- Ինչպես նաև՝
- ելակ - 500 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար կարագը հարում ենք շաքարի փոշու հետ։
- Ավելացնում ենք ձուն ու կրկին հարում ենք։
- Մաս-մաս ավելացնում ենք ալյուրն ու թեթևակի հարում ենք։
- Խմորը վերածում ենք գնդի, սակայն շատ չենք տրորում։
- Խմորը դնում ենք ֆորմաների մեջ, լավ հավասարեցնում և պատառաքաղով անցքեր ենք անում հատակին։
- Թխում ենք 10-20 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչեն։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար դեղնուցը, շաքարավազը, վանիլային շաքարը, ալյուրը, օսլան և կաթի 1/4մասը խառնում ենք այնքան, որպեսզի ստանանք միասեռ զանգված։
- Կաթի մնացած մասը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք ՝ չհասցնելով եռման աստիճանի։ Ավելացնում ենք ժելատինայի զանգվածն ու լավ խառնում ենք։
- Անընդհատ խառնելով՝ եփում ենք թույլ կրակի վրա այնքան, որ ստացվի պինդ զանգված։
- Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կարագն ու լավ խառնում ենք, որպեսզի լուծվի։
- Պատրաստում ենք ժելեն, որի համար ելակն ու շաքարավազը բլենդերով հարում ենք՝ ստանալով միասեռ զանգված։
- Ստացված զանգվածը թանզիֆով անցկացնում ենք։ Ժելատինը թրջում ենք 2-3 ճ/գ ջրի մեջ, 10 րոպե թողնում ենք, որ ուռչի, ապա դնում ենք թույլ կրակի վրա և խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի, որից հետո սառեցնում ենք։ Սառչելուց հետո ավեացնում ենք ելակի զանգվածին, խառնում ենք ու պահում սառնարանում։
- Վանիլային կրեմը լցնում ենք տարտալետկայի մեջ ու հավասարեցնում ենք։
- Ելակները բաժանում ենք երկու հավասար մասերի ու դնում տարտալետկայի վրա։
- Ելակի զանգվածը զգուշորե լցնում ենք կենտրոնում։
- Որոշ ժամանակ սառեցնելուց հետո մատուցում ենք։
Ստացվում են ահա այսպիսի գեղեցիկ ու չափազանց համեղ տարտալետկաներ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
8-ից սկսած գրամները չկային։
Սիրելի Սալբի, գրամները նշված են բաղադրիչներում։ 🙂