- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Ելակով տիրամիսու
Բաղադրիչներ
- շաքարավազ - 300 գր
- ջուր - 300 մլ
- ելակ - 680 գր
- ժելատին - 30 գր
- թխվածքաբլիթ - «Սավոյարդի» 24 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ձու - 4 հատ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- պանիր մասկարպոնե - 500 գր
- կոնյակ - 75 մլ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն իրարից առանձնացնում ենք։ Ձվի դեղնուցները 80 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ձվի սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք 80 գր շաքարավազը։ Հարում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։
- Լվացած ելակը 3 մասի ենք կիսում։
Խյուսի համար 380 գր ելակ ենք առանձնացնում, և տերևները մաքրում ենք։
Կրեմի համար 150 գր կտրատած ելակ է հարկավոր, որոնց տերևները նույնպես պետք է հանենք։
Ձևավորման համար 150 գր ելակ ենք առանձնացնում, բայց տերևները չենք առանձնացնում։
Խյուսի համար առանձնացված 380 գր ելակով խյուս ենք պատրաստում։ Դրա համար ելակը կտրատում ենք և բլենդերով հարում։
- Խյուսի մեջ կիտրոնի աղ ենք ավելացնում և խառնում ենք։ 2 ճ/գդ խյուս ենք առանձնացնում, որպեսզի թխվածքաբլիթները փափկեցնենք։
- Ժելատինի վրա 150 մլ ջուր ենք լցնում, և թողնում ենք ուռչի։
- Ժելատինը ուռչելուց հետո դնում ենք թույլ կրակի վրա և խառնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի։ Չենք եռացնում։ Այնուհետև ժելատինը բարակ շիթով լցնում ենք ելակով խյուսի մեջ և լավ խառնում ենք։
- Մասկարպոնեն թիակով տրորում ենք։
- Այնուհետև մասկարպոնեն ելակով խյուսի հետ խառնում ենք` մինչև զանգվածը համասեռ դառնա։
- Ավելացնում ենք շաքարավազի հետ հարած դեղնուցները և խառնում ենք։
- 100 մլ սերուցքը հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։
- Կրեմի համար նախատեսված 150 գր ելակը կտրատում ենք։ Հարած սերուցքն ու ելակը ավելացնում ենք ելակով կրեմի մեջ և զգուշորեն խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք շաքարավազի հետ հարած դեղնուցները և զգուշորեն, վերից վրա շարժումներով խառնում ենք։ Ելակով մուսսը պատրաստ է։
- Վերցնում ենք թխվածքաբլիթները և ծայրից 1,5 սմ-ի չափով կտրում ենք, որպեսզի հեշտ կանգնեն, իսկ կտրված հատվածները լցնելու ենք տորթի մեջ։
- Այժմ պատրաստում ենք օշարակը։ 150 մլ ջուրն ու 60 գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և 2 րոպե եփում ենք։ Օշարակի մեջ ենք ավելացնում 2 ճ/գդ առանձնացված ելակով խյուսը, այնուհետև կոնյակը, և խառնում ենք։ Թխվածքաբլիթները 1 վայրկյանով ընկղմում ենք օշարակի մեջ, այնուհետև դրանք կիպ շարում ենք բացվող ձևամանի կողքերով։ Թխվածքաբլիթների միջև անցքեր չպետք է լինեն։
- Ձևամանի մեջ ենք լցնում ելակով խյուսի կեսը։ Կրեմն արդեն պնդացել է, եթե այնուամենայնիվ այն ջրիկ է, դնում ենք սառնարանը, որ պնդանա։ Թխվածքաբլիթների կտորները ընկղմում ենք օշարակի մեջ և դնում ենք կրեմի վրա:
- Վրան ենք լցմնում մնացած կրեմը, հավասարեցնում ենք և դնում ենք սառնարանը։ Կարող ենք գիշերը սառնարանում թողնել։
- Սկսում ենք տորթը ձևավորել։ 200 մլ սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք և ըստ ճաշակի շաքարի փոշի ենք ավելացնում։ Շաքարի փոշին կարող ենք մաս առ մաս ավելացնել, որպեսզի համը ճիշտ որոշենք։ Հարում ենք այնքան մինչև պինդ փրփուր ստանանք։
- Սերուցքը բարակ շերտով քսում ենք սառած տորթի վրա։
- Մնացած սերուցքը լցնում ենք աստղի տեսք ունեցող գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ։ Ձևավորման համար նախատեսված ելակով` տորթը ձևավորում ենք և սերուցքով նախշեր ենք անում։
- Ձևամանը բացում ենք և տորթը հանում։
- Բարի ախորժակ:
Այժմ վայելում ենք անկրկնելի համով ելակով տիրամիսու 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: