- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Ելակով տիրամիսու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր (Սավոյարդի)
- ելակ - 250 գր (սառեցրած)
- հյութ նարինջի - 100 մլ
- լիկյոր - 60 մլ (Quantro)
- շաքարավազ - 90 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- հյութ կիտրոնի - 1թ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- ելակ - 200 գր (թարմ)
Քայլերի հաջորդականություն
- Սառեցրած ելակը թողնում ենք ետ գա, խառնում ենք նարնջի հյութի ու լիկյորի հետ, բլենդերում լավ հարում, մինչև համասեռ խյուս ստացվի:
- Ձվի սպիտակուցներին ավելացնում ենք շաքարավազը (45 գր), 2 ճ/գդ ջուր, 1թ/գդ կիտրոնի հյութ, դնում ենք գոլորշու վրա: 4 րոպե դանդաղ հարում ենք, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, հետո արագությունը հասցնում ենք առավելագույնի ու հարում ևս 4 րոպե: Կրեմը լավ խտանում է, վերցնում ենք կրակից ու շարունակում հարել ևս 3-4 րոպե, մինչև հովանա:
Դեղնուցները խառնում ենք մնացած շաքարավազի հետ ու գոլորշու վրա հարում այնքան, մինչև սպիտակի (3-4 րոպե): Մասկարպոնե պանիրը գդալով տրորում ենք, քիչ-քիչ ավելացնում դեղնուցները (խառնելիս պետք չէ հարիչ օգտագործել, որպեսզի մասկարպոնեն չշերտազատվի): Ստացված կրեմի մեջ զգուշությամբ լցնում ենք հարած սպիտակուցը:
- Մեծ կամ փոքր ձևամանների մեջ լցնում ենք մի քիչ կրեմ (1.5-2 սմ), սավոյարդին թաթախում ենք ելակի խյուսի մեջ, հետո կիպ դնում կրեմի վրա:
- Ելակի խյուսով թաթախված թխվածքաբլիթների վրա շարում ենք բարակ կտրատած ելակները, հետո կրկնում շերտերը՝ կրեմ-թխվածքաբլիթ-ելակ-կրեմ: Տիրամիսուն ծածկում ենք թաղանթով ու 3-4 ժամ կամ ավելի թողնում սառնարանում:
Աղանդերը զարդարում ենք կտրատած թարմ ելակով: Ըստ ցանկության կարելի է նաև դարչին ցանել:
- Բարի ախորժակ:
Ելակով տիրամիսու արժե պատրաստել հատկապես ամռանը, երբ ելակն առատ է, թեև սառեցրած հատապտուղը նույնպես կարելի է օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: