- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Ելակով տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 150-17 գր (շոկոլադե)
- կարագ - 70 գր
- Սուֆլեի համար՝
- ելակ - 300 գր
- յոգուրտ մրգային - 300 գր (ելակի)
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարավազ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- ժելատին - 2 թ/գդ
- կաթ - 100 մլ (5,2% յուղայնությամբ)
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները մանրացնում ենք և լցնում յուղաթղթապատ բացվող ձևամանի մեջ: Այնուհետև լցնում ենք հալեցրած կարագը, ձեռքերով խառնում և հարթեցնում: Զանգվածը տեղափոխում ենք սառցախցիկ:
- Պատրաստում ենք մուսսը: Կաթը եռացնում ենք, մեջը լցնում ժելատինն ու խառնում, մինչև ժալատինն ամբողջությամբ հալչի: Ելակը կտրատում ենք:
- Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք մասկարպոնեն, շաքարավազն ու յոգուրտը և հարում, մինչև ստանանք համասեռ զանգված և ավելացնում ենք ժելատինային խառնուրդը: Զանգվածը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Սերուցքը լավ հարում ենք, ավելացնում ելակն ու զանգվածը լցնում յուգուրտային խառնուրդի մեջ: Սուֆլեն լցնում ենք հիմքի վրա և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Զարդարում ենք ըստ ճաշակի:
- Վայելում ենք:
Ելակով տորթ , որից անհնար է հրաժարվել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk kareli e maskarponei poxaren katnashor ogtagorcel?
Shnorhakalutyun
Բարև Ձեզ, այո,կարող եք փոխարինել նաև կաթնաշոռով 🙂
Shnorhakalutyun hamegh baghadratomseri hamar.
Ուրախ ենք, որ Ձեզ դուր են գալիս մեր բաղադրատոմսերը Արմինե ջան 🙂
Knereq mi ban harcnem Eskimoyi mej krem@ inchqan petqa epvi kraki vrs
Բարև Ձեզ: Կրեմը եփում ենք այնքան, մինչև թանձրանա:
Qani vor es shat em sirum hamex patrastel ,inchu che naev utel,ayd patcharov es misht hetevum em dzez y pordzum patrastel.Anchap shnorhakal em dzez
Աիրելի Անուշիկ, մենք էլ ձեզ ենք շնորհակալ, որ հետևում եք մեր հրապարակումներին։ ։)