- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 10 minutes
Ելակով տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 600 գր
- շաքարավազ - 0,5 բաժակ
- սերուցք - 0,5 բաժակ
- ելակ - 2 բաժակ
- թխվածքաբլիթ - 28 հատ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռն ու շաքարավազը լցնում ենք տարայի մեջ։
- Ավելացնում ենք սերուցքը։
- Ելակը մաքրում ու ավելացնում ենք ստացված խառնուրդին։
- Բլենդերով հարում ու վերածում ենք կրեմանման զանգվածի։
- Ձևամանը պատում ենք փայլաթիթեղով և թխվածքաբլիթները հավասարապես դասավորում ենք։
- Այնուհետև պատում ենք կրեմով։
- Կրկին դնում ենք թխվածքաբլիթների շերտն ու կրեմապատում ենք։
- Եռաշերտ տորթը 3-4 ժամ պահում ենք սառնարանում։
- Այնուհետև հանում ու զարդարում ենք թխվածքաբլիթների փշրանքներով ու ելակի կտորներով։
- Կաթնաշոռա-սերուցքային կրեմով տորթը պատրաստ է։ Կտրատում ու մատուցում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: