- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35-40 minutes
Ելակով տորթ եփած շոկոլադե կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 150 գր
- վանիլին - 1 թ/գդ
- Եփովի կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- շաքարավազ - 75 գր
- կաթ - 375 գր
- շոկոլադ կաթնային - 100 գր (կամ սև)
- Գանաշի համար՝
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- Ինչպես նաև՝
- ելակ - 500 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները շաքարավազի ու օսլայի հետ հարում ենք այնքան, մինչև փքուն սպիտակ զանգված ստացվի:
- Կաթը հասցնում ենք եռման, կրակից վերցնում, խառնում ու խառնելը չդադարեցնելով՝ բարակ շիթով ավելացնում ենք դեղնուցային խառնուրդը: Նորից լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև խտանալը: Այնուհետև վերցնում ենք կրակից:
- Ավելացնում ենք մանրացրած շոկոլադն ու խառնում այնքան, մինչև շոկոլադը լրիվ ձուլվի:
- Լցնում ենք կաթսայի մեջ, ծածկում թաղանթով ու դնում սառնարանը:
Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները շաքարավազի կեսի հետ հարում ենք այնքան, որ վերածվի փափուկ փրփուրի:
- Դեղնուցները վանիլինի ու մնացած շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակելը:
- Դեղնուցային ու սպիտակուցային զանգվածները միացնում ենք, աստիճանաբար ավելացնում ալյուրն ու խնամքով խառնում, որպեսզի խմորը չկորցնի ծավալը:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում մոտ 35 րոպե: Թխվելուց հետո ջեռոցից հանում ենք, 15 րոպե թողնում ձևամանի մեջ, հանում, լրիվ հովացնում և բաժանում 2 շերտի:
- Վերցնում ենք հավասար քանակությամբ շաքարավազ ու ջուր, եռացնում ու շերտերը փափկեցնում:
Հավաքում ենք տորթը: Տակի շերտի վրա կրեմ ենք քսում և շարում մոտ 300 գր կիսած ելակները:
- Վրայից քսում ենք մնացած կրեմը:
- Ծածկում ենք երկրորդ շերտով:
- Պատրաստում ենք գանաշը: Շոկոլադը մանրացնում ենք, սերուցքը տաքացնելով հասցնում եռման, լցնում շոկոլադի վրա և խառնում մինչև ձուլվելը:
- Գանաշը լցնում ենք տորթի վրա և առնվազն 30 րոպեով տեղափոխում սառնարան (լավ կլինի այնտեղ թողնել ամբողջ գիշեր):
- Զարդարում ենք ելակով:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք ելակով տորթ եփած շոկոլադե կրեմով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: