Ելակով տորթ պաննա կոտտայով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր
- կարագ - 100 գր
- Միջուկի համար՝
- սերուցք 20-30 % յուղայնությամբ - 500 մլ
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- շաքարավազ - 50 գր
- վանիլին - 10 գր
- ժելատին - 10 գր
- Սոուսի համար՝
- ելակ - 300 գր
- շաքարավազ - 2 ճ/գ
- ժելատին - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք։ Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք 27 սմ տրամագծով ձևամանի մեջ ու լավ սեղմում ենք։ Մինչ պաննա կոտտան պատրաստելը, ձևամանը պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք պաննա կոտտան, որի համար ժելատինը լցնում ենք 3-4 ճ/գ ջրի մեջ, 10 րոպե թողնում ենք։ Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլային շաքարը։ Ստացված զանգվածը թույլ կրակի վրա տաքացնում ենք, ապա հանում ենք կրակի վրայից։
- Ավելացնում ենք կտրատած շոկոլադը։
- Լցնում ենք ժելատինը և լավ խառնում ենք, մինչև լուծվի։
- Այնուհետև դնում ենք սառնարանում, որպեսզի պնդանա։
- Ստացված զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթով պատված ձևամանի մեջ, ապա պահում ենք սառնարանում, մինչև սառչի։
- Պատրաստում ենք սոուսը, որի համար ժելատինը լցնում ենք 2-3 ճ/գ ջրի մեջ ու 10 րոպե թողնում ենք, որ ուռչի։ Ելակը բլենդերով հարում ենք։
- Հարած ելակն անցկացնում ենք մաղով ու լցնում ենք կաթսայի մեջ։
- Դնում ենք կրակի վրա, ավելացնում ենք շաքարավազը, տաքացնում, ապա կրակը մարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ժելատինը, խառնում ենք, որպեսզի լուծվի և թողնում ենք, որ սառչի։
- Սոուսը լցնում ենք պաննա կոտտայի վրա։
- Դասավորում ենք ելակներն ու զարդարում ենք ելակի սոուսով։
- Մատուցելիս վրան կարելի է շաղ տալ շաքարի փոշի։
Նուրբ, սառը և ամառային տորթ, որը շատ դուր կգա ելակի սիրահարներին։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: