- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 20 minutes
Ելակով տորթ ռուլետներից
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 3/4 բաժակ
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- ջեմ - ըստ ճաշակի
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարի փոշի - 100 գր
- ժելատին - 30 գր
- կաթ - 2/3 բաժակ
- ելակ - 400 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։ Կարող ենք 5 րոպե հարել, 7 րոպե ընդմիջել, և այդպես 3 անգամ այդ գործողությունը կրկնել։ Փոքր չափաբաժիններով ավելացնում ենք մաղած ալյուրն ու օսլան։ Զգուշորեն թիակով խառնում ենք, որպեսզի խմորը չնստի։ Այնուհետև խմորը տեղափոխում ենք բուսայուղով պատված յուղաթղթապատ ձևամանի մեջ։
- Այնուհետև խմորը գդալի հակառակ երեսով հավասարեցնում ենք։
- Թխում ենք 15-20 րոպե մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Հնարավոր է 10-12 րոպեից պատրաստ լինի` կախված ջեռոցից։ Եթե շերտերը ջեռոցում շատ պահենք, փաթաթելուց կփշրվեն։ Շերտերը թխվելուց հետո պետք է արագորեն, յուղաթղթով հանդերձ, ռուլետի տեսքով փաթաթենք։ Քանի որ, շերտերը տաք են, կարող ենք սրբիչով փաթաթել, որպեսզի ձեռքերը չվառվեն։
- Այսպես փաթաթած մոտ 30 րոպե թողնում ենք սառչի։ Այնուհետև բացում ենք, թուղթը հանում և շերտի վրա ջեմ ենք քսում։ Կարող ենք ծիրանի ջեմ վերցնել, կամ ցանկացած ջեմ։ Կրկին ռուլետի տեսքով փաթաթում ենք։
- 15 րոպե թողնում ենք ներծծվի, այնուհետև 1 սմ-ից մեծ կտորներով կտրում ենք։
- 2լ ծավալով ամանը սննդային փաթեթով ծածկում ենք։
- Կտրատած ռուլետները շարում ենք ձևամանով մեկ։ Ձևամանի կողքերին էլ ենք ռուլետներ շարում, իսկ ռուլետների միջև գոյացած անցքերի մեջ կարող ենք ելակի կտորներ դնել։
- Այժմ հարում ենք սերուցքը։ Սերուցքն ու շաքարի փոշին հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք։ Շաքարի փոշին կարող եք նաև ըստ ճաշակի ավելացնել:
Այժմ ժելատինը լցնում ենք կաթի մեջ, այնուհետև ուռչելուց հետո, դնում ենք կրակին և խառնում, մինչև ժելատինը լուծվի։ Թողնում ենք սառչի և աստիճանաբար ավելացնում ենք հարած սերուցքը։ Ժելատինով խառնուրդը ապահովության համար մաղով ենք լցնում, որպեսզի ժելատինի չլուծված կտորներ չմնան։
- Սերուցքը ժելատինի հետ հարում ենք և ավելացնում ենք կտրատած ելակը։ Այդ ամենը միասին լավ խառնում ենք։
- Կրեմը լցնում ենք ռուլետներով դասավորված ամանի մեջ։
- Վրան ենք դնում մնացած ռուլետները և ձեռքով թեթևակի սեղմում ենք։ Սննդային փաթեթով ծածկում ենք և 3 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Ժամանակը լրանալուն պես, տորթը սառնարանից հանում ենք, շրջում մատուցարանի վրա և սննդային թաղանթը հանում։
Բարի ախորժակ:
Ահա այսպիսի գեղեցիկ ելակով տորթ , որը կախված եղանակից, կարող եք տարբեր հատապտուղներով և մրգերով պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: