- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 12 minutes
Ելակով ֆրասնիական շարլոտկա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շաքարավազ - 80գր +40գր
- աղ - 1/4թ/գդ
- կիտրոն - 1 թ/գդ(կեղև)
- ձու - 4 հատ
- օսլա (крахмал) - 40 գր
- ալյուր - 40 գր
- շաքարի փոշի - 40գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- կոկոսի քերուկ - 30 գր
- շաքարի փոշի - 80 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- Միջուկի համար՝
- կաթ - 100 մլ
- ելակ - 400գր
Քայլերի հաջորդականություն
- 80 գր շաքարավազը կիտրոնի քերած կեղևի և աղի հետ միացնում ենք։
- Սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից, ապա սպիտակուցները հարիչով հարում ենք այնքան մինչև փրփրանման սպիտակ զանգված ստանանք, այնուհետև գդալ առ գդալ ավելացնում ենք շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը։
- Սպիտակուցներն այնքան ենք հարում մինչև պինդ բեզե ստանանք:
- Առանձին ամանի մեջ ենք լցնում ձվի դեղնուցները մոտ 7 րոպե հարում ենք` մինչև սպիտակ թանձր զանգված ստանանք։ Հարած դեղնուցները խառնում ենք սպիտակուցների հետ։
- Ալյուրն ու օսլան մաղում ենք և լցնում ձվով զանգվածի մեջ։ Զգուշորեն խառնում ենք վերից-վար մինչև համասեռ դառնա։
- Հրուշակեղենային պարկի միջոցով Սավոյարդի ենք (թխվածքաբլիթ) ձևավորում` 6-7 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ և տեղափոխում յուղաթղթով պատված տապակի մեջ։ Ապագա թխվածքաբլիթների վրա շաքարի փոշի և 40 գր շաքարավազ ենք ցանում։
- Թխում ենք 12 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Սավոյարդին պետք է ոսկեգույն դառնա։ Եթե թխվածքաբլիթը յուղաթղթից առանձնացնելիս, ներքևի հատվածը հեշտ է առանձնանում և հարթ է մնում, ուրեմն արդեն պատրաստ է։
- Մասկարպոնեն շաքարի փոշու հետ հարում ենք (մոտ 30 վայրկյան), այնուհետև ավելացնում ենք կոկոսի քերուկն ու լավ խառնում։
- Սերուցքը առանձին ամանի մեջ ենք լցնում և հարում ենք այնքան մինչև պինդ բեզե ստանանք, որից հետո այն ավելացնում ենք մասկարպոնեով և կոկոսի քերուկով զանգվածին, խառնում ենք և կրեմն արդեն պատրաստ է։
- Այս աղանդերը պատրաստելու համար խոր ձևաման է անհրաժեշտ, իսկ եթե չունենք այդպիսի ձևաման, կարող ենք խոր կաթսա վերցնել։ Ձևամանի մեջ սննդային փաթեթ ենք դնում, և նախապես կաթի մեջ թրջած (կաթի փոխարեն կարող ենք նարնջի հյութ կամ սովորական շաքարի օշարակ վերցնել և նարնջի լիկյոր ավելացնել) թխվածքաբլիթները ձևամանի տակն ու կողքերն ենք շարում։
- Ձևամանի մեջ ենք լցնում գրեթե կրեմի կեսը և մանր կտրատած ելակի կեսը, այնուհետև վրան ենք շարում կաթի մեջ թրջած թխվածքաբլիթները։ Այնուհետև պատում ենք կրեմի շերտով և վրան ելակի շերտն ենք դնում։
- Կրեմի երկրորդ և վերջին շերտից հետո թխվածքաբլիթի շերտն ենք դնում։ Կրեմի վերջին շերտը դնելուց առաջ 2 գդալ առանձնացնում ենք ձևավորման համար։
- Շարլոտկան սննդային փաթեթով ծածկում ենք և առնվազն 3 ժամով տեղափոխում սառնարանը, որ ներծծվի։ Արդեն պատրաստ թխվածքը շրջում ենք ամանի վրա, ձևամանն ու սննդային փաթեթը հանում ենք և մնացած կրեմով և ելակով զարդարում։
Ի դեպ, իրական բաղադրատոմսում կրեմի մեջ լիկյոր կա, մասկարպոնեի փոխարեն սերուցքային կարագ է, կոկոսի փոխարեն նուշի ալյուր է։ Պատրաստեցինք մասամբ փոփոխած բաղադրատոմսով շարլոտկա , որը նույնպես շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lawener isk kareli e ays txwazqablitneriz tiramisu patrastel
Իհարկե կարելի է 🙂
Uxaki hianali er.Shat mersi baxaqratomsi hamar.
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Isk inchpes patrastel chrer.mnacac@ shat hamex er
Անժելիկա ջան, ահա այստեղ կարող եք գտնել թթու լավաշի բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/%D5%A9%D5%A9%D5%B8%D6%82-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B7/
Հետագայում կտեղադրենք նաև այլ չրերի բաղադրատոմսեր 🙂
Es misht nayum em der baxadratomser@ havanum em xndrum em ete karox eq 4reri patrastman baxadratomser greq
Բարև Ձեզ, շնորհակալություն մեզ վստահելու համար: Հարգելի մասնակից, ահա այստեղ կարող եք գտնել թթու լավաշի բաղադրատոմսը՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%A9%D5%B8%D6%82-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B7/
Հետագայում կլինեն նաև այլ չրերի բաղադրատոմսեր 🙂