- Yield: 45 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Երկշերտ չիզքեյք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 300գր (շոկոլադե)
- կարագ - 3ճ/գդ
- շաքարավազ - 2ճ/գդ
- աղ - մեկ պտղունց
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 1կգ 150գր
- շաքարավազ - 1,5 բաժակ
- թթվասեր - 3/4բաժակ
- ձու - 5 հատ
- աղ - 1/2թ/գդ
- վանիլին - 15գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 3/4բաժակ
- ժելե սև հաղարջի համով - 1 տուփ
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 2 բաժակ
- կարագ - 2ճ/գդ
- շոկոլադ սև - 450գր (դառը)
Քայլերի հաջորդականություն
- Փշրում ենք թխվածքաբլիթները, ավելացնում ենք կտրատված կարագը, աղն ու շաքարավազը և խառնում: Ստացված զանգվածը դնում ենք կլոր ձևամանի մեջ, հարթեցնում ենք ու թխում ջեռոցում 10 րոպե 160 աստիճանում:
- Պատրաստում ենք ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի:
Հարում ենք մասկարպոնեն, թթվասերը, շաքարավազը, ձուն, վանիլինն ու աղը: Ստացված կրեմը բաժանում ենք երկու մասի: Մի մասի մեջ ավելացնում ենք գետնանուշի կարագը և խառնում, իսկ երկրորդ մասին ավելացնում ենք պատրաստի ժելեն և հարում ստացված զանգվածը:
- Պատրաստի թխվածքի վրա քսում ենք գետնանուշով կրեմը, ապա վրան քսում ենք ժելեյով կրեմը և դնում ջեռոցի մեջտեղի դարակում 60 րոպեով 160 աստիճանում (ջեռոցի ներքևի դարակում ձևամանի տակը դնում ենք կաթսայով ջուր, որպեսզի ջուրը գոլորշանա և չիզքեյքը չվառվի):
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի, ապա տեղափոխում սառնարան 4 ժամով:
- Ջնարակի համար լցնում ենք սերուցքը կաթսայի մեջ, հասցնում եռման աստիճանի և հանում կրակի վրայից: Ավելացնում ենք կարագը, շոկոլադը և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
- Զգուշորեն հանում ենք թխվածքը ձևամանից, ամբողջությամբ պատում ջնարակով և կրկին տեղափոխում սառնարան 45 րոպեով:
Եվ ամեն բան պատրաստ է:
Ի դեպ, երկշերտ չիզքեյքը ավելի հեշտ կտրելու համար դանակի սայրն ամեն անգամ մտցրեք եռացրած ջրով բաժակի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat gexecik a
Շնորհակալություն 🙂
shat lav txvacqnerein kuzei imanal artyog uni ays kaig@ das@ntacner
Լիանա ջան, ապագայում դասընթացներ սպասվում են, որի մասին մենք կտեղեկացնենք 🙂
Հիանալի է,, Շատ համով կդառնա
🙂
Shaaaaat sirun ba inch patrastum urish ha de?? Ba
🙂
Барев цез! Шат лав клинер ете тесанютов линер! Шат гехецик э!
Շուտով հնարավոր է նաև տեսանյութեր տեղադրվեն 🙂
Kporcem.ev hamozvacem vor hamex e linelu..ev es nuynpes kcankanai liner txvacqneri mec tesakani.naxapes shnorhakalem
Քրիստինե ջան, ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս: Հետևեք մեր էջին ու նոր բաղադրատոմսեր կիմանաք 🙂
Shhaaat lavnen dzer patraastac txvacqnern u tortery…misht hetevum em
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Hiacac em dzer baxadratomserov, shnorhakalutyun kporcem anpayman
Շնորհակալություն ջերմ խոսքերի համար Ազգանուշ ջան 🙂
es el scht kuzeyi tesanyut liner.schnorakal em vor du kak