Եփած գազարով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը եփում ենք աղաջրի մեջ եռման պահից սկսած 20-25 րոպե։
- Ձուն նույնպես եփում ենք։
- Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք, որն էլ իր հերթին բաժանում ենք երկու մասի։
- Սոխը 5-10 րոպե տապակում ենք բուսայուղով տապակի մեջ, մինչև փափկի ու դառնա թափանցիկ։
- Գազարը մաքրում ու խոշոր քերիչով անցկացնում ենք։
- Ձուն մաքրում ու խոշոր քերիչով անցկացնում ենք։
- Ընկույզը մանր կտրատում ենք։
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ։
- Համեմում ենք աղով, պղպեղով, բուսայուղով ու խառնում ենք։
Գունեղ ու շատ համեղ աղցան, որը շատ դուր կգա բանջարեղենային սննդի սիրահարներին։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ես նաև ավելացրեցի սխտոր և մաղադանոս, իսկ ընդանուր շատ համեղ էր , ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Սիրելի Թամարա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալություն նաև Ձեզ, որ օգտվում եք մեր առաջարկած բաղադրատոմսերից։ ։)
Barev dzez. Shat hamex er. Karcumem karelie naev hamem avelacnel.
Վատ