- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Եփած խտացրած կաթով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կաթի փոշին անընդհատ խառնելով մոտ 3 րոպե տապակում ենք, մինչև ոսկեգունելը:
- Կաթի փոշին, վարսակի փաթիլները, կաթն ու շաքարավազը լավ խառնում ենք, ավելացնում փխրեցուցիչը և մի քիչ հանգիստ թողնում:
Այս ընթացքում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից: Դեղնուցները լցնում ենք խմորի մեջ և լավ հարում: Սպիտակուցները վանիլինի հետ հարում ենք և լցնում խմորի մեջ:
Թխում ենք 15-20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, ինչից հետո էլ խմորը 4 մասի ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթի փոշին 2-3 րոպե տապակում ենք, ավելացնում վանիլինն ու շաքարավազը և 7-8 րոպե՝ անընդհատ խառնելով կրկին տապակում:
- Կրեմը վերցնում ենք կրակից, քսում խմորներին, որոնք էլ շարում ենք իրար վրա:
- Տորթը 2-3 ժամ հանգիստ ենք թողնում, վրան կրեմ ենք լցնում, ըստ ճաշակի զարդարում և մատուցում:
- Ահա և վերջ:
Համեղ տորթ , որը միանշանակ, դուր կգա Ձեզ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: