

- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Եփովի կրեմով արագ տորթ
Բաղադրիչներ
- կաթ - 350 մլ
- շաքարավազ - 180 գր
- թխվածքաբլիթ - 500 գր
- ձու - 1 հատ
- կարագ - 200 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- կակաո - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն և շաքարավազը լավ հարում ենք և ավելացնում ալյուրն ու օսլան: Այնուհետև ավելացնում ենք տաք կաթն ու վանիլինը և կրեմը 10 րոպե տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով: Կրեմը հովացնում ենք, մեկ այլ ամանի մեջ հարում ենք կարագը, մեջը լցնում կրեմը և 10-15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Մատուցվող ամանի մեջ 2 շարքով շարում ենք թխվածքաբլիթները և կրեմ քսում: Այնուհետև կրկին շարում ենք թխվածքաբլիթներ և վրան կրեմ քսում: Գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև կրեմն ու թխվածքաբլիթները վերջանան: Վերջին շերտին կրեմ ենք քսում և 15 րոպեով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես տորթը հանում ենք սառնարանից, վրան կակաո ցանում և մատուցում:
- Ահա և վերջ:
Շատ արագ պատրաստվող տորթ , որը նաև շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: