- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Զատիկի բուլկի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 75 գր
- ձու - 1 հատ
- կաթ - 250 մլ
- ալյուր - 500 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 0.5 թ/գդ
- խմորիչ - 7 գր
- Կրեմի համար՝
- կաթ - 250 մլ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 1 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
- շաքարավազ - 50 գր
- վանիլին - 1 պտղունց
- Օշարակի համար՝
- հյութ կիտրոնի - 1 հատ
- շաքարի փոշի - 100 գր
- կոկոսի քերուկ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարում ենք, դնում մարմանդ կրակին և եփում (ընթացքում կրեմը թանձրանում է): Վերցնում ենք կրակից, ծածկում պոլէթիլենային թաղանթով (այնպես, որ թաղանթը կպչի կրեմին)և թողնում սառչի: Երբ կրեմը բավականաչափ սառչում է, տեղափոխում ենք սառնարան: Սառը կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ:
- Պատրաստում ենք խմորը: Կաթը տաքացնում ենք, ավելացնում շաքարավազը, խմորիչը և 4 ճ/գդ ալյուրը: Զանգվածը խառնում ենք և 10 րոպեով տեղափոխում տաք տեղ:
Այս ընթացքում այլ ամանի մեջ լցնում ենք մնացած ալյուրը (50 գր պահում ենք), 1 ձվի դեղնուցը, կարագն ու աղը և լավ հարում ենք: Այս զանգվածը լցնում ենք նախորդի մեջ և խմոր հունցում:
- Խմորը գնդում ենք, ամանի մեջ սառը ջուր ենք լցնում և խմորն ընկղմում մեջը: 15-20 րոպե անց խմորը վերցնում ենք, վրան լցնում 50 գր ալյուրը. կրկին գնդում և 30 րոպեով թողնում հանգստանա:
- Այս ամենից հետո խմորը 50-60 գրամանոց գնդերի ենք բաժանում:
- Գնդերը տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, մատով մեջտեղներից մի փոքր տափակացնում ենք և թողնում 20 րոպե հանգսատանան:
- Բուլկիների մեջտեղները կրեմ ենք լցնում, կողքերին ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Այս ընթացքում պատրաստում ենք օշարակը: Շաքարի փոշին և կիտրոնի հյութը լավ հարում ենք:
Բուլկիները հանում ենք ջեռոցից, օշարակապատում և ցանում կոկոսի քերուկը:
- Ահա և վերջ:
Սովորում ենք համեղ բուլկի պատրաստելու հեշտ բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq 15 rope piti toghnenq jri mej?
Բարև Ձեզ, այո, 15-20 րոպե պետք է մնա ջրի մեջ 🙂
Isk xmore toprakov petq e dnel jri mej?????
Բարև Ձեզ, ոչ հենց այդպես գնդված պետք է դնեք ջրի մեջ 🙂
Բարև ձեզ խնդրում եմ ասեք խմորը ինչու եք դնում ջրի մեջ:
Տվյալ բաղադրատոմսի համար այդպես պետք է անել, որպեսզի խմորն ավելի լավ հասունանա ու օդեղեն լինի 🙂
barev dzez…. isk ete osla chogtagorcenq, inch kareli e dra poxaren ogtagorcel, kam inch e da irenic nerkayacnum
Բարև Ձեզ, օսլան հանդես է գալիս որպես խտացուցիչ, այն կարող եք նաև չօգտագործել, կամ փոխարինել օրինակ, ալյուրով 🙂
Barev dzez, kaseiq motavor qani hat bulki kpatrasvi ays chapabajnov????
Բարև Ձեզ, մոտավոր կարող եք 10 բուլկի ստանալ 🙂
es ays dzevov areci hianali er stacvel shat shnorhakal em……..isk chi lini bulki klor aranc kremi
Բարև Ձեզ, շատ ուրախ ենք, որ հավանել եք, այո կարող եք նաև այդպես պատրաստել 🙂
Apreeeeq shat patrasteci u shaaat hamex er
Կեցցեք, Տաթև ջան 🙂