- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Զատիկի ձու՝ ներկված դեկուպաժի տեխնիկայով
Բաղադրիչներ
- ձու - 7 հատ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- սննդի գունանյութ - 1-2 կաթիլ (ոսկեգույն կամ արծաթագույն)
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում մեզ անհրաժեշտ է վերցնել անհրաժեշտ նկարով անձեռոցիկներ, որոնց սպիտակ շերտը հանում ենք և նախշերը կտրտում։
- Այդ ընթացքում ձվերը պինդ եփում ենք և լավ սառեցնում։ Կտրած նկարները ջրում թրջած վրձնով կպցնում ենք ձվի վրա։ Պետք է այնպես անենք, որ միացման հատվածները չերևան, դրա համար անհրաժեշտ է նկարները փոքր տարրերով միացնել իրար։
- Այժմ պատրաստում ենք սոսինձը։ Օսլան 50 մլ ջրի հետ խառնում ենք և դնում կրակի վրա (կամ միկրոալիքային վառարանը)։ Անընդհատ խառնում ենք մինչև օսլան լուծվի և կրակի վրայից վերցնում ենք։
- Երբ արդեն բոլոր ձվերի վրա վրձնով նախշերը դրել ենք,կարող ենք պատրաստված սոսնձով պատել ձվերը և դնել ցանցի վրա, որպեսզի դրանք չորանան։
- Որպեսզի ձվերը գունագեղ լինեն, կարող ենք սոսնձի հետ արծաթագույն կամ ոսկեգույն գունանյութ խառնել, այնուհետև դրանով ձվերը պատել և չորացնել։
Այսպիսով, դեկուպաժի տեխնիկայով պատրաստեցինք զատիկի ձու, որն իր գեղեցկությամբ ավանդական ներկված ձվերից անպայման կառանձնանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hesht ev gexesik patrastelu dzev er
uau shat sirun er
es capic cunem inc kaseq 50 ml motavorapes icqana
Բարև Ձեզ, 50 մլ ջուրը 50 գրամ է: Ահա այս աղյուսակն անչափ կօգնի Ձեզ՝
http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B7%D5%BC%D5%AB-%D6%87-%D5%AE%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF/
Ձվերը ընկղմում ենք օսլայի մեջ և հանում թե վրձինով ենք քսում սոսինձը:
Սիրելի Տաթև, ձվերը սոսնձով պատում ենք վրձնի օգնությամբ։ ։)