

Զատիկի նապաստակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, փխրեցուցիչը, աղը, փափկած կարագն ու կաթնաշոռը բլենդերով հարում ենք:
- Ավելացնում ենք ձուն, կրկին հարում ենք, ապա վերծում խմորագնդի, որը 1-2 ժամ կամ մեկ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կարագը կամ բուսայուղը լցնում ենք տապակի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած սոխն ու քերիչով անցկացրած գազարը և տապակում ենք այնքան, մինչև փափկի:
- Այնուհետև լցնում ենք միսն ու շարունակում տապակել այնքան, մինչև պատրաստ կլինի: Համեմում ենք աղով ու պղպեղով:
- Ստացված մսային զանգվածը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք քերած պանիրն ու թթվասերը և լավ խառնում ենք: Միջուկը պատրաստ է:
- Ձևավորում ենք նապաստակները: Բացում ենք 3-4 մմ հաստությամբ խմորաշերտ:
- Թղթի օգնությամբ ձևավորում ենք նապաստակներ:
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, խմորից պատրաստված նապաստակների մի շերտը դնում ենք մեջն ու պատում միջուկով: Մինչ երկրորդ շերտով ծածկելը, եզրերը պատում ենք սպիտակուցով, ապա ծածկում ենք երկրորդ շերտով, ամրացնում ենք եզրերը:
- Մնացած խմորից պատրաստում ենք այտերը, իսկ չամիչն օգտագործում ենք աչքերի համար:
- Թխում ենք 15-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կարելի է համտեսել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
Զատիկի նապաստակները լավագույն զարդարանքը կլինեն տոնական սեղանների համար: Աներևակայելի համեղ այս կարկանդկաներն իրենց արտասովոր տեսքով դուր կգան ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: