- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Զատիկի պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ խառնում ենք 450 գր ալյուրը, 4 ճ/գդ շաքարավազը, խմորիչն ու աղը: Կաթը եռացնում ենք, ավելացնում 50 գր կարագը և կամաց-կամաց լցնում չոր բաղադրիչները: Խմոր ենք հունցում, ծածկում խոնավ սրբիչով և թողնում 30 րոպե:
- Նարինջն ու կիտրոնը կեղևազրկում ենք և հյութը քամում: Հյութը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին, ավելացնում չամիչը և 2 ճ/գդ շաքարավազ:
Ընկույզներն ու հիլը մանրացնում ենք, ավելացնում վանիլինն ու դարչինը: Այս ամենից հետո կրակից վերցնում ենք չամիչները և զանգվածի մեջ ավելացնում ենք ընկուզային խառնուրդը: Հովացած զանգվածը խառնում ենք 150 գր կարագի հետ:
- Խմորը գրտնակում ենք, մեջը դնում միջուկն ու ռուլետանման փաթաթում:
- Ռուլետի ծայրերը միացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20 րոպե հանգիստ թողնում: Այնուհետև 2-3 սմ հեռավորություններով կտրվածքներ ենք անում և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե, ինչից հետո էլ ևս 20 րոպե՝ 180 աստիճանում:
- Պիրոգը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:
- Ահա և վերջ:
Զատիկին առաջարկում ենք համեղ պիրոգ պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Bareb dzez isk kat@ eracneluc heto petq e sarchi te edpes taq piti avelacvi?