- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Զեֆիրով և մրգերով տորթ
Բաղադրիչներ
- զեֆիր - 500 գր
- բանան - 1 հատ
- նարինջ - 1 հատ
- բալ - 200 գր (սառեցված)
- անանաս - 100 գր
- ընկույզ - 150 գր
- կաթ - 400 մլ
- շաքարավազ - 60 գր
- օսլա (крахмал) - 4 ճ/գդ
- կարագ - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- շոկոլադ սև - 90 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 90 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Կաթի կեսն ու շաքարավազը եռացնում ենք, ավելացնում ենք մնացած կաթը, վանիլինն ու օսլան և անընդհատ խառնելով եփում:
- Կարագը կտրատում ենք, լցնում կրեմի մեջ և հարում: Կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և տեղափոխում սառնարան:
- Ընկույզը մանրացնում ենք:
- Նարինջն ու բանանը կտրատում ենք:
- Զեֆիրները 2 մասի ենք բաժանում, վրան կրեմ քսում, լցնում ընկույզները, նարինջներն ու բանանները:
- Այնուհետև լցնում ենք կրեմը, դնում զեֆիրները, շարում անանասները և վրան ընկույզ լցնում:
- Այս ամենից հետո շարում ենք զեֆիրները, բալերը, վրան կրեմ քսում ու ցանում ընկույզները:
- Շոկոլադն ու սերուցքը մարմանդ կրակին տաքացնում ենք, լցնում խոհարարական պարկի մեջ և քաոսային շարժումներով ձևավորում տորթը:
Յուրահատուկ տորթ , որն իրոք շատ համեղ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: