

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Զոքանչի լեզու
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լվանում ենք սմբուկն ու կտրատում 0,5սմ հաստությամբ երկար շերտերով, վրան ավելացնում ենք մի փոքր աղ և թողնում (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա տապակում ենք ձիթայուղի մեջ:
- Կլոր շերտերով կտրատում ենք լոլիկը:
- Խառնում ենք մայոնեզի հետ մանր կտրատված սամիթը, ճզմած սխտորը, օրեգանոն, աղն ու սև պղպեղը:
- Տապակած սմբուկի վրա քսում ենք պատրաստի սոուսը, վրան դնում մեկ շերտ լոլիկ և ծալում սմբուկը:
- Վրան զարդարում ենք մաղադանոսի տերևով և մատուցում:
Ի դեպ, զոքանչի լեզվի բաղադրատոմսում առկա մայոնեզը կարելի է պատրաստել ինքնուրույն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dez sat axorjeli i isk oregano inc i
Բարև Ձեզ, օրեգանոն համեմունք է, որն իտալական խոհանոցի անբաժան մասն է կազմում: Այս համեմունքը օգտագործում են մակարոնի, պիցցայի, բոլոր տեսակի բանջարեղենի, ձկան, աղցանների, տաք և սառը նախուտեստների, ապուրների և սոուսների հետ 🙂