- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Էկլերներ բեզեով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կաթ - 125 մլ
- ջուր - 125 մլ
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- Բեզեյի համար՝
- ձվի սպիտակուց - 200 գր
- շաքարավազ - 400 գր
- վանիլին - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- գունավոր հրուշակեղենային քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում: Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում 150 գր մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին` վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում, որպեսզի չմակարդվի: Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր:
Եթե չունենք խոհարարական ներարկիչ, խմորը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծայրը կտրում։
Յուղաթղթի վրա հունական ընկույզի չափով խմոր ենք լցնում (մոտ 8-10 հատ դուրս կգա): Խմորը շրջանների տեսքով ճզմում ենք տապակի մեջ և թխում 25-30 րոպե: Թողնում ենք հովանա, ինչից հետո խմորի վերևի մասը կտրում ենք:
- Պատրաստում ենք բեզեն: Սպիտակուցները բարձր ուժեղության վրա լավ հարում ենք և աստիճանաբար շաքարավազ և վանիլին ավելացնում (որքան մանր լինի շաքարավազն այնքան լավ)։ Հարում ենք այնքան մինչև լավ պնդանա։ Անհրաժեշտության դեպքում սննդի համար նախատեսված ներկանյութ ենք ավելացնում և հարիչով հարում։ Ստացված զանգվածը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ձևավոր գլխիկի միջոցով յուղաթղթով տապակի մեջ լցնում։ Տապակը 30 րոպեով տեղափոխում ենք 100-110 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Էկլերի մեջ կրեմ ենք լցնում:
- Վերևի մասը ծածկում ենք:
- Վրան շաքարի փոշի ենք ցանում: Պատրաստ է:
- Շատ գեղեցիկ է ու համեղ:
- Կարելի է նաև վերևի մասը չծածկել ու կրեմի վրա գունավոր հրուշակեղենային քերուկ ցանել. շատ գեղեցիկ մանկական էկլերներ կստացվեն:
Արդյունքում ստացանք անչափ համեղ էկլերներ բեզեով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: