- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 20-30 minutes
Էկլերներ մանգոյի մուսսով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ջուր - 250 մլ
- ալյուր - 180 գր
- կարագ - 100 գր
- ձու - 4 հատ
- աղ - 0,5 թ/գդ
- Մանգոյով մուսսի համար`
- մանգո - 600 գր (մոտ 2 հատ)
- աղ - 1 պտղունց
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարավազ - 100 գր
- ձվի սպիտակուց - 70 գր (մոտ 2 հատ)
- ջուր - 25 մլ
- ժելատին - 10 գր
- Կարամելի համար`
- շաքարավազ - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- կարագ - 35 գր
- ջուր - 25 մլ
- աղ - 3-5 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ինչպես նաև `
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Այս էկլերների մեջ մանգոյի փոխարեն հեշտությամբ կարող եք դեղձ օգտագործել:
Պատրաստում ենք էկլերների խմորը։ Ջուրը, կարագն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի և ավելացնում ենք ալյուրը։ Լավ խառնում ենք և աստիճանաբար ավելացնում ձվերը, անընդմեջ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, և յուղաթղթի վրա լցնում (եթե հրուշակեղենային պարկ չկա, ապա կարող ենք գդալով լցնել խմորը)։ Թխում ենք 20-30 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Էկլերները չափերով 2 անգամ կավելանան` մեջտեղի հատվածում ազատ տարածություն կառաջանա։
Պատրաստում ենք մուսսը: Մանգոն խյուսի ենք վերածում, իսկ ժելատինը 10 մլ ջրում լուծում։ Քանի դեռ ժելատինն ուռչում է, մանգոյի խյուսը տաքացնում ենք մինչև եռման աստիճանի։ Ժելատինը լցնում ենք խյուսի մեջ և խառնում ենք, այնուհետև զանգվածը դնում ենք սառնարանի մեջ։
- Ձվի սպիտակուցները լցնում ենք մաքուր ամանի մեջ և մեկ պտղունց աղի հետ հարում ենք։ Զուգահեռաբար կրակի վրա ենք դնում 15 մլ ջուրն ու շաքարավազը և հասցնում ենք 110 աստիճանի։ Սպիտակուցների հարելու ընթացքում, բարակ շիթով լցնում ենք շաքարով լուծույթը։ Մանգոյի սառած խյուսը խառնում ենք հարած սպիտակուցներին։ Սերուցքը լցնում ենք առանձին ամանի մեջ և հարում ենք այնքան մինչև պինդ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք սպիտակուցներով ու մանգոյով զանգվածին։ Մուսսը պատրաստ է։ Մանգոյով մուսսը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, էկլերները լցոնում ենք կրեմով, այնուհետև մոտ 30 րոպեով դնում ենք սառնարանի մեջ։
- Պատրաստում ենք կարամելը: Առանձին ամանի մեջ ենք լցնում սերուցքն ու վանիլինը և տաքացնում ենք։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում մնացած բաղադրիչները` կարագը, շաքարավազը, ջուրն ու աղը, խառնում ենք և տաքացնում այնքան, մինչև բաղադրիչները լուծվեն, այնուհետև կափարիչով ծածկում ենք։ Եթե խառնուրդի մեջ պղպջակներ են առաջացել, ավելացնում ենք տաք սերուցքը, խառնում ենք, այնուհետև կրակի տակն իջեցնում և կափարիչով ծածկում։ Եթե խառնուրդն արդեն կպչուն է և կարամելային, նշանակում է՝ պատրաստ է։ Կարամելը շուտ է թանձրանում և կարող է շաքարակալել, այնպես որ, մի հապաղեք։
Պատրաստում ենք կրեմային շապիկ։ Կարամելը սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա։ Ամանի մեջ ենք լցնում մասկարպոնեն և հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք, այնուհետև աստիճանաբար ավելացնում կարամելը։ Ստանում ենք հագեցած համով թեթև կրեմ, որը ձևը լավ է պահպանում։ Կրեմը հրուշակեղենային պարկի միջոցով լցնում ենք էկլերների վրա։
- էկլերները կարող ենք ձևավորել ըստ ցանկության` հատապտուցներով, բեզեով, շոկոլադով և այլն։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, էկլերներ պատրաստելիս, խմորը պետք է անընդմեջ խառնել, որպեսզի այն կաթսային չկպչի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: