- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 30 minutes
Էկլեր ”Կարապներ”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 1/2 բաժակ
- շաքարավազ - 1 թ/գդ
- կարագ - 4 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 1/2 բաժակ
- ձու - 2 հատ
- Շոկոլադով միջուկի համար՝
- շոկոլադ սև - 120 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 120 գր(տաք)
- Հարած սերուցքի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1 բաժակ
- վանիլին - 1 պտղունց
- շաքարավազ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ ենք լցնում սառը ջուր և դնում միջին ուժեղության կրակի վրա։ Ավելացնում ենք 1 պտղունց աղ, սերուցքային կարագ և հասցնում եռման աստիճանի։
- Եռալուն պես`վերցնում ենք կրակից և ալյուր ավելացնում։
Մեկ րոպե խառնելուց հետո այսպիսի` կարտոֆիլային խյուսի նման խմոր ենք ստանում։
- Ավելացնում ենք շաքարավազը, ևս 1 անգամ լավ խառնում ենք և 10 րոպե հանգիստ թողնում։
- Խմորը սառելուց հետո առաջին ձուն ենք ավելացնում։
- Այնքան խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Այնուհետև ավելացնում ենք երկրորդ ձուն և նույնպես խառնում ենք։
- Այնքան ենք խառնում, որ ձուն լավ խառնվի խմորի հետ(ինչ-որ մի պահ Ձեզ կարող է թվալ, որ ձուն չի խառնվի խմորի հետ, բայց մի նահանջեք) և ստանանք ահա այսպիսի առաձգական կրեմ-պաստա։
- Եթե չունենք խոհարարական ներարկիչ, խմորը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծայրը կտրում։ Հունական ընկույզի չափով խմոր ենք լցնում յուղաթղթի վրա(մոտ 8-10 հատ դուրս կգա)։ Դրանք լինելու են կարապների մարմինները։
- Տապակը տեղափոխում ենք 230 աստիճան տաքությամբ ջեռոցը և 20 րոպե սպասում, մինչև խմորը վարդագույն երանգ ստանա։
- Այդ ընթացքում զբաղվենք կարապի վզիկներով։ Խմորը լցնում ենք տոպրակների մեջ, ծայրը կտրում ենք և տապակի վրա S-աձև պատկերներ գծում։ Գլխի հատվածում ավելի շատ ենք խմոր լցնում։
- Տեղափոխում ենք ջեռոց և թխում 10-12 րոպե։
Կարապի վզիկներն արդեն վարդագույն երանգ են ստացել և այսպիսի տեսք ունեն։
- Թողնում ենք սառչեն։ Ավելի լավ կլինի 30-40 րոպեով տապակը թողնենք դեռևս տաք, բայց անջատած ջեռոցում(ցանկալի է ջեռոցի դուռը բաց թողնել)։
Սառելուց հետո անցնում ենք մոնտաժային աշխատանքներին. կտրում ենք կարապի մարմնի վերևի հատվածը։
- Կտրված հատվածը երկու մասի ենք բաժանում։ Դրանք լինելու են մեր կարապների թևերը։
- Միջուկ. տաք սերուցքը լցնում ենք կտրտած շոկոլադի վրա և խառնում։
- 120 գր շոկոլադի հաշվարկով 120 գր յուղոտ սերուցք։ Խառնելուց հետո ստանում ենք թանձր շոկոլադե ջնարակ։
- Այժմ շոկոլադե ջնարակը լցնում ենք կարապի մարմնի մեջ` կիսով չափ ծածկելով այն։
- Մնացած ազատ տարածությունը լցնում ենք շաքարավազի և վանիլինի հետ հարած սերուցքով։
- Այնուհետև տեղադրում ենք կարապի թևերը…
- Ապա տեղադրում ենք գլուխը։ Պետք է գլուխը զգուշորեն տեղադրենք, որպեսզի չկոտրվի։
- Մատուցելուց 3-4 ժամ առաջ վրան շաքարի փոշի ենք լցնում և դնում սառնարանը։ Դա կդարձնի մեր կարապներին ավելի համեղ գեղեցիկ և նուրբ:
Որպեսզի ստանանք ուռուցիկ էկլեր ջեռոցի դուռը չենք բացում։ Եթե ժամանակ չունենք կարապ պատրաստելու, կարող ենք սովորական էկլերների տեսքով անել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
KANI GRAM KARAG GCENK EKLERI MEJ@.
80 գրամ
????
շատ մերսի բաղադրատոմսի համար
erb grum eq 1/2 bajak nshanakum e 1 bajak kam erku??
1/2 բաժակը կես բաժակն է 🙂
??
erb grum eq 1/2 bajak da nshanakum e 1 kam 2 bajak jur?chhaskaca jri qanakutyun@
Քնարիկ ջան, 1/2 բաժակը կես բաժակն է 🙂
Shat lav baxadratoms e
Սիրելի Անուշ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: 🙂