- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 8-10 minutes
Էքսպրես կարտոֆիլ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը լավ լվանում ենք, խոզանակով մաքրում ենք և խաչաձև 8 մասի բաժանում։
Դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ և առավելագույն ուժեղության վրա 8-9 րոպե եփում։ Աղ չենք անում, թե չէ չորավուն կլինի։
- Բրոկկոլին աղաջրի մեջ 10 րոպե եփում ենք։
- Ընկույզը մանրացնում ենք և թեթևակի բովում։ Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Խառնում ենք։
- Մարինացված վարունգը մանր կտրատում ենք, ավելացնում ենք սոխին և ընկույզին։ Վրան սոյայի մայոնեզ ենք լցնում և խառնում ենք։
- Միկրոալիքային վառարանից կարտոֆիլը հանում ենք, մի քիչ աղ ենք անում։ Կարտոֆիլի մեջ ենք լցնում պատրաստված սոուսը։
- Վրայից ձևավորում ենք բրոկկոլիի փնջերով։
Բարի ախորժակ։
Այսպիսի կարտոֆիլ արժե պատրաստել հենց այն ժամանակ, երբ անսպասելի հյուրեր ունենք և անհրաժեշտ է շատ արագ մի բան պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hianali e!!!
Շատ ուսանելի և հաճելի էջ է: Շնորհակալություն: Կսպասեմ նոր առաջարկների:
Շնորհակալություն լավ խոսքերի համար 🙂
SHNORHAKALUTYUN