- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 40-45 minutes
Էքստրա շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 200 գր
- եղեգնաշաքար - 200 գր (կարող ենք նաև սպիտակ վերցնել)
- կակաո - 30 գր
- սոդա - 1 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- ջուր - 240 մլ
- բուսայուղ - 80 մլ
- քացախ - 1 ճ/գդ
- սուրճ լուծվող - 1 թ/գդ
- լիկյոր - 1 ճ/գդ (սրճային կամ շոկոլադային)
- վանիլին - 1/3 թ/գդ
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 մլ
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազը, կակաոն, սոդան, աղը մաղով անցկացնում ենք, լցնում կաթսայի մեջ և խառնիչով խառնում:
- Ջուրը, սուրճը, բուսայուղը և քացախը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում, ինչից հետո լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և արագորեն խառնում: Այս ամենից հետո ավելացնում ենք լիկյորն ու վանիլինը:
Խմորը լցնում ենք 16-18 սմ տրամագծով յուղաթղթապատ և բուսայուղապատ ձևամանի մեջ և այն թեթևակի հարվածում ենք սեղանին, որպեսզի խմորը հավասարապես տարածվի ձևամանով մեկ: Թխում ենք մոտ 40-45 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում, ավելացնում ենք կտրատած շոկոլադը, 5 վայրկյան թողնում, այնուհետև խառնում:
- Այնքան ենք խառնում մինչև զանգվածը դառնա համասեռ և փայլուն: Այնուհետև տեղափոխում ենք սառնարան, որպեսզի սառչի: Ցանկության դեպքում ջնարակի մեջ կարող ենք ռոմ կամ կոնյակ ավելացնել:
- Պատրաստի շերտը սառեցնում ենք, ջնարակը թեթևակի հարում և տորթը ջնարակապատում: Կարող ենք ջնարակը տորթի վրա լցնել նաև տաք վիճակում:
- Ձևավորում ենք ըստ ճաշակի:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ շոկոլադե տորթ , որը հատկապես համեղ է վանիլային պաղպաղակի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk likyor@ inchi hmarenq avelacnum .hnaravor chi aranc likyori?
Սվետա ջան, լիկյորը յուրահատուկ համ հաղորդելու համար է, սակայն կարող եք նաև այն չօգտագործել, հատկապես, եթե երեխաներին եք հյուրասիրելու 🙂
AXORJALI EEEEE
Isk biskviti bardzrutyun@ injic e kaxvC ….dez mot shat lav e stacvel bardrutyun@ isk vonc anenq vor mer motel tenc lini?
Isk injpes anenq vor bardrutyun@ aydqan lini duq injeq arel injic e kaxvac es porcum em shat cacr e stacvumm
Բարև Ձեզ Մերի ջան, բիսկվիթը թխելու ընթացքում կարևոր է ջեռոցի դուռը չբացել, այլապես խմորը կնստի։ Երբ բիսկվիթն արդեն պատրաստ է, ձևամանից հանում ենք և բիսկվիթը զգուշորեն շրջում ափսեի վրա, յուղաթուղթը հանում ենք և մեկ այլ ամանի օգնությամբ հետ շրջում։ Թողնում ենք սառչի 🙂