- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 35-35 minutes
Ընկույզով և դարչինով բուլկի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- շաքարավազ շագանակագույն - 2 ճ/գդ
- կարագ - 6 ճ/գդ
- պանիր - 4 ճ/գդ (սերուցքային)
- կաթ - 3/4 բաժակ (թթված, տաք վիճակում)
- խմորիչ - 2,25 թ/գդ
- ալյուր - 3.5 բաժակ
- աղ ծովի - 1,25 թ/գդ
- Միջուկի համար՝
- կարագ - 60 գր
- շաքարավազ շագանակագույն - 3/4 բաժակ
- դարչին - 1.5 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ
- Օշարակի համար՝
- կարագ - 110 գր
- եղեգնաշաքար - 1,25 բաժակ
- մեղր - 1/4 բաժակ
- օշարակ բալի - 2 ճ/գդ (ըստ ճաշակի)
- դարչին - 1 ճ/գդ
- վանիլին - 1 ճ/գդ
- ընկույզ - 1,5 բաժակ (մանրացված)
Քայլերի հաջորդականություն
- Թթված կաթը տաքացնում ենք` առանց եռացնելու։ Ավելացնում ենք շաքարավազն ու խմորիչը և 5-10 րոպե թողնում ենք, որպեսզի խմորիչը լուծվի։ Հարիչի բաժակի մեջ ենք լցնում կարագը, սերուցքային պանիրը, ձուն և ձվի դեղնուցները, շագանակագույն շաքարավազը և հարում ենք։ Անընդհատ հարելով ավելացնում ենք կաթի մեջ լուծած խմորիչը, 2 բաժակ ալյուրն ու աղը։ Բոլոր բաղադրիչները խառնվելուց հետո, հարիչն անջատում ենք։ Խմորի մեջ ենք լցնում մնացած 1,5 բաժակ ալյուրն ու ձեռքերով խմոր ենք հունցում (3-4 րոպե)։ Խմորից գունդ ենք ձևավորում և 3-4 ժամ սենյակային ջերմաստիճանում թողնում ենք (խմորը պետք է 2 անգամ չափերով ավելանա)։
Եփում ենք միջուկը.
Կարագը, շագանակագույն շաքարավազը, դարչինն ու մշկընկույզը պատառաքաղով տրորում ենք և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
Եփում ենք օշարակը.
Կարագը, շագանակագույն շաքարավազը, մեղրն ու օշարակը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և անընդհատ խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի։ Կրակից վերցնում ենք, ավելացնում ենք դարչինն ու վանիլինը և զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Վրան մանրացված ընկույզ ենք լցնում (կամ պեկան)։ Խմորը ալրապատ սեղանի վրա գրտնակում ենք և ձեռքերով ձգում։
- Խմորը պետք է առաձգական լինի, բայց ոչ ջրիկ, եթե խմորը ջրիկ է մի քիչ ալյուր ենք ավելացնում, հունցում և կրկին գրտնակում։ Խմորը ուղղանկյունաձև գրտնակում ենք (մեծ) և վրան դարչինով զանգվածն ենք քսում։ Այնուհետև շագանակագույն շաքարավազ ենք ցանում։
- Ռուլետի տեսքով փաթաթում ենք, և յուղապատ սուր դանակով ռուլետը 12 հավասար մասերի ենք բաժանում։ Կտորները բավական լայն պետք է լինեն։
- Ռուլետի կտորները դնում ենք կարամելային սոուսով ձևամանի մեջ, այնուհետև սննդային փաթեթով ծածկում ենք և 1-2 ժամ թողնում ենք, որպեսզի բուլկիները չափերով 2 անգամ մեծանան։ Բուլկիները գրեթե իրար պետք է կպնեն։
Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք և 12-15 րոպե թխում ենք, այնուհետև հանում ենք ջեռոցից, փայլաթիթեղով ծածկում և ևս 15-20 րոպե թխում ենք։ Ջեռոցից հանում ենք, ձևամանի կողքերը դանակի սայրով անցկացնում ենք, որպեսզի բուլկիները հեշտ դուրս գան ձևամանից։ 5-10 րոպե հետո, երբ արդեն ձևամանը սառել է, շրջում ենք և բուլկիները հանում։ Կարամելային կպչող սոուսը պետք է վերևամասում լինի:
- Բարի ախորժակ:
Շատ համեղ բուլկի, որը հատկապես համեղ է, երբ սառը վիճակում ենք մատուցում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: