- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Ընկույզով էկլեր
Բաղադրիչներ
- ջուր - 2/3 բաժակ
- կարագ - 300 գր
- ալյուր - 1 բաժակ
- խտացրած կաթ - 0,5 բաժակ
- ձու - 4 հատ
- կակաոյի յուղ - 2 ճ/գ
- աղ
- ընկույզ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ջուրը տաքացնում ենք, ապա ավելացնում ենք 100 գր կարագն ու 1 պտղունց աղը՝ հասցնելով եռման աստիճանի։
- Ավելացնում ենք ալյուրն ու արագ խառնում ենք, որպեսզի վերածվի միասեռ զանգվածի ու թողնում ենք, որ թեթևակի սառչի։
- Ավելացնում ենք ձուն ու հարիչով հարում ենք այնքան, մինչև պնդանա։
- Հրուշակեղենային պարկի օգնությամբ ստանում ենք 5 սմ տրամագծով էկլերներ։
- Թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար փափկած կարագը հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթն ու ևս 10-15 րոպե հարում ենք։
- Ավելացնում ենք կակաոյի փոշին։
- Ընկույզը մանրացնում ենք, իսկ կրեմը հրուշակեղենային պարկի օգնությամբ լցնում ենք էկլերների մեջ։
- Էկլերների վերին շերտը նույնպես պատում ենք կրեմով ու թաթախում ենք մանրացրած ընկույզի մեջ։
Համեղ էկլերները պատրաստ են։ Վայելում ենք ցանկացած ըմպելիքի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
2/3 բաժակ ջուրը կասե՞ք մոտավոր ինչպե՞ս չափեմ