- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Ընկույզով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- Թխվածքաբլիթի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 225 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ընկույզ - 60 գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 25 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 125 գր
- կաթ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը և փափկեցրած կարագը: Հարիչով լավ հարում ենք, որպեսզի ստացվի բաց գույնի համասեռ զանգված, ավելացնում ենք ձուն և նորից հարում: Հետո լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը:
- Հարում ենք և ավելացնում 25 գր գետնանուշի կարագը (կարելի է փոխարինել նաև նուտելայով կամ կարագով):
- Վերջում ավելացնում ենք ընկույզ կամ բոված գետնանուշ: Կարելի է վերցնել ցանկացած այլ տեսակի ընկույզ, բայց անպայման՝ բոված (4 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում): Պատրաստի խմորն ավազային խմոր է հիշեցնում:
- Խմորը երկու մասի ենք բաժանում և յուրաքանչյուր մասին 4-5 սմ տրամագծով գլանի տեսք տալիս:
- Փաթաթում ենք թաղանթի մեջ: Խմորը թեթևակի փափուկ է թվում, բայց, եթե ամեն ինչ ճիշտ է արվել, ոչինչ: Ծայրահեղ դեպքում կարելի է մի քիչ ալյուր ավելացնել: Սառնարանում սառեցնում ենք մեկուկես ժամից մինչև մի քանի շաբաթ ու հանում թխելուց առաջ:
- 5 սմ հաստությամբ կտրատում ենք, շարում յուղաթղթով ծածկած տապակի մեջ՝ իրարից 1,5 սմ հեռավորությամբ, քանի որ թխվելիս դրանք բավական ընդարձակվում են:
- Ջեռոցը 150 աստիճան տաքացնում ենք և ձևամանը դնում մեջը: Թխում ենք 12-14 րոպե, մինչև կարմրելը: Թխված բլիթները 5 րոպե հովացնում ենք տապակի մեջ, հետո դնում ցանցի վրա ու այդպես հովացնում: Ստացվում է մոտ 20 բլիթ:
- Պատրաստում ենք կրեմը: Փափուկ կարագն ու շաքարի փոշին լցնում ենք կաթսայի մեջ (շաքարի փոշին կարելի է մաղել, որպեսզի մեջը գնդիկներ չլինեն): Հարում ենք հարիչի առավելագույն արագությամբ այնքան, մինչև ստանանք ձյունասպիտակ զանգված: Այսպիսի կրեմը լավ պահում է իր ձևն ու մեջը գնդիկներ չունի:
Շարունակում ենք զանգվածը հարել՝ բարակ շիթով մեջը լցնելով սենյակային ջերմաստիճանի կաթը:
- Կրեմն արդեն կարելի է օգտագործել: Այն ջրիկ է, բայց չի հալչում: Լցնում ենք կլոր գլխադրով խոհարարական պարկի մեջ և քսում թխվածքաբլիթի վրա: Կենտրոնում կարող ենք դնել գետնանուշի հատիկներ, կարամել, մուրաբա, ջեմ և այլն:
- Կարելի է անմիջապես ուտել, բայց քանի որ թխվածքաբլիթը փխրուն է, իսկ կրեմը՝ փափուկ, կծելիս վերջինս կարող է դուրս թափվել: Ուստի արժե առնվազն 20 րոպե թխվածքաբլիթը պահել սառնարանում, որպեսզի կրեմը պնդանա:
Թխվածքաբլիթը սառնարանում կարելի է պահել նույնիսկ 3-5 օր: Ի դեպ, ընկույզով թխվածքաբլիթ կարելի է ուտել ջեմով ու կարագով՝ նախաճաշին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: