- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Ընկույզով շոկոլադե տորթ “Նուտելլա”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- պնդուկ - 200 գր (առանց բովելու) կամ ընկույզ
- ալյուր - 50 գր
- կակաո - 30 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Կրեմի համար՝
- նուտելլա - 200 գր
- կարագ - 300 գր
- շոկոլադ սև - 200 գր
- Ձևավորման համար՝
- վաֆլի - 1 շերտ
- պնդուկ - 100 գր (բոված)
- կոնֆետ - 10-12 հատ (կլոր)
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 20-21 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Պնդուկը բլենդերով կամ սրճաղացով մանրացնում ենք (կարող ենք նաև ընկույզ վերցնել)։
- Ձվերը շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչև փքուն սպիտակ զանգված ստանանք։
- Կակաոն, փխրեցուցիչն ու ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք ձվերով զանգվածին, և զգուշորեն խառնում ենք (որպեսզի զանգվածը փքուն մնա)։ Ավելացնում ենք պնդուկը և ևս մեկ անգամ զգուշորեն խառնում ենք։
- Խմորը տեղափոխում ենք յուղապատ (միայն ներքևի հատվածն ենք յուղով պատում) ձևամանի մեջ։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-25 րոպե թխում ենք`մինչև փայտիկը խմորից չոր դուրս գա։ Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը ցանկալի է չբացել։
Պատրաստում ենք կրեմը։ Շոկոլադը կտրատում ենք և դնում գոլորշու վրա։
- Շոկոլադը հալեցնելուց հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք սենյակային ջերմաստիճանի դառնա։ Փափկած կարագը, «նուտելլան» և հալեցրած շոկոլադը լցնում ենք հարիչի բաժակի մեջ և հարում ենք։ Ցածր արագության վրա հարում ենք մինչև համասեռ և հարթ զանգված ստանանք։
- Կրեմը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Սկսում ենք տորթը հավաքել։ Սառած բիսկվիթը կողքից 2-3 մասի ենք բաժանում։ Առաջին շերտը դնում ենք մատուցարանի վրա և պատում ենք կրեմով։ Վրան վաֆլու փշրանք ենք ցանում։
- Ծածկում ենք երկրորդ շերտով, վրան կրեմ ենք քսում և վաֆլու փշրանք ցանում։ Վերջին շերտն ենք դնում` և տորթն ամբողջությամբ կրեմով պատում(կողքերն ու վերևամասը)։ Կողքերը ձևավորում ենք բոված պնդուկով։ Մնացած կրեմը լցնում ենք ձևավոր գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ և ձևավորում ենք տորթի վերևամասը։ Շարում ենք կլոր կոնֆետները։ Տորթը 2-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որից հետո մատուցում։
Պատրաստեցինք շատ համեղ և սննդարար « Նուտելլա » ։ Վայելեք այն 1 բաժակ տաք թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: