- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Ընկույզով և շոկոլադով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 230 գր
- կարագ - 130 գր
- շաքարավազ - 70 գր
- թթվասեր - 1,5 թ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- շաքարավազ - 90 գր
- ընկույզ - 180 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 1,5 ճ/գդ
- կակաո - 1 ճ/գդ
- կարագ - 20 գր
- կաթ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, վերջում ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր հունցում։ Այն փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպեով տեղափոխում սառնարան։ Ժամանակը լրանալուց հետո խմորը 2 հավասար մասի ենք բաժանում, որից մեկը կրկին բաժանում ենք հավասար մասի։ Արդյունքում 3 խմոր ենք ստանում։
- Պատրաստում ենք միջուկը։ Հարում ենք սպիտակուցներն ու շաքարավազը, ինչից հետո կամաց-կամաց ավելացնում ենք մանրացրած ընկույզն ու խառնում։
- Մեծ խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և գրտնակում ենք, ինչից հետո տեղափոխում ենք ձևամանի մեջ և կողքեր ձևավորում։
- Մեջը զգուշությամբ լցնում ենք միջուկի կեսը։
- Երկրորդ խմորը գրտնակում ենք և դնում միջուկի վրա։ Հաջորդիվ լցնում ենք մնացած միջուկը։ Վերջում դնում ենք երրորդ խմորը և կողքերը փակում։
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե։
- Պատրաստում ենք ջնարակը։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին խառնելով եփում։ Լցնում ենք տորթի վրա և զարդարում ընկույզներով։
- Ահա և վերջ։ Ցանկության դեպքում կարող ենք տորթը զարդարել նաև բեզեով:
Համեղ տորթ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: