- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 45 minutes
Ընկույզով տորթ բանանով և անանասով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 270 գր
- փխրեցուցիչ - 1 ճ/գդ
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 1/2 թ/գդ
- դարչին - 1 պտղունց
- ընկույզ - 60 գր
- բանան - 2 հատ
- անանաս - 160 գր (պահածոյացված)
- հյութ անանասի - 60 մլ
- ձու - 2 հատ
- բուսայուղ - 160 մլ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- դարչին - 1 պտղունց
- Ձևավորման համար
- ընկույզ - 150 գր
- շաքարավազ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
Ուղղանկյունաձև ձևաման 32x22 չափի
Չափաբաժինները` 6-8
- Մաղած ալյուրը փխրեցուցիչի, դարչինի, աղի, շաքարավազի և վանիլինի հետ խառնում ենք։
- Ընկույզը, անանասն ու բանանը դանակով մանրացնում ենք։
- Ձվերը բուսայուղի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։ Կարող ենք 7-10 րոպե հարիչով հարել (կամ բլենդերի համապատասխան գլխադիրով)։ Ձվով խառնուրդը լցնում ենք ալյուրի մեջ և խառնում ենք։ Խմորի մեջ ընկույզ և մրգեր ենք լցնում:
- Ավելացնում ենք անանասի հյութը և սիլիկոնե թիակով խառնում ենք, մինչև համասեռ դառնա։ Եթե զանգվածը շատ թանձր է, ապա մի քիչ էլ ենք անանասի հյութ ավելացնում։
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորը լցնում ենք և հավասարեցնում։ Թխում ենք 45 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Կարող ենք, թխվելուց 10 րոպե առաջ, թխվածքը փայլաթիթեղով ծածկել։
- Այս տորթը թխվելու ընթացքում հավասարապես է բարձրանում։ Թխված բիսկվիթը թեթևակի սառեցնում ենք, ձևամանից հանում և թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Բիսկվիթը 2 մասի ենք կիսում։
Պատրաստում ենք կրեմը։ Սերուցքը շաքարի փոշու և դարչինի հետ հարում ենք։ Ըստ ճաշակի շաքարի փոշի ենք ավելացնում, բայց պետք է հաշվի առնենք, որ ձևավորման համար նախատեսված ընկույզը քաղցր կարամելով է պատվելու։
Շերտերի վրա կրեմ ենք քսում, այնուհետև կրեմով ենք պատում նաև տորթի վերևամասն ու կողքերը։
Ընկույզը չոր թավայում թեթևակի բովում ենք (եթե շատ բովենք, շաքարավազը կարամելի վերածվելու ընթացքում ընկույզները կվառվեն)։ Ավելացնում ենք շաքարավազը։ Միջին ուժեղության կրակի վրա այնքան ենք թողնում մինչև շաքարավազը կարամելի վերածվի։ Պարբերաբար խառնում ենք։ Կարամելապատ ընկույզները դնում ենք յուղաթղթի վրա, սառեցնում ենք։
Ստացված կարամելապատ ընկույզներով տորթը ձևավորում ենք։
Անչափ համեղ տորթ բանանով և անանասով, որը հրաշալի աղանդեր է թե մեծերի, թե փոքրերի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: