- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Ընկույզով տորթ նրբաբլիթներից
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 4ճ/գդ
- բանան - 1 հատ
- կաթ - 235մլ
- ալյուր - 95գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 2ճ/գդ
- վանիլին - 1/2թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- դարչին - 1/2թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2թ/գդ
- մեխակ - 1 պտղունց(աղացած)
- ձիթայուղ
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 225գր
- յոգուրտ դասական - 345գր
- շաքարավազ - 65գր
- վանիլին - 1/2թ/գդ
- Վրան լցնելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120մլ
- շաքարավազ - 50գր
- կարագ - 15գր
- ընկույզ - 50գր
- վանիլին - 1/2թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար հարում ենք կարագը, բանանը, կաթը, ալյուրը, ձուն, շաքարավազը, վանիլինը, աղը, դարչինը, մկշընկույզն ու մեխակը: Ստացված ջրիկ խմորը լցնում ենք ամանի մեջ, փակում ցելոֆանով և տեղափոխում սառնարան 1 ժամով:
- Պատում ենք ձիթայուղով տապակը, հանում ենք սառնարանից խմորը, հարում ենք և թխում նրբաբլիթներ:
- Միջուկի համար հարում ենք մասկարպոնեն, յոգուրտը, շաքարավազն ու վանիլինը:
- Քսում ենք կրեմը նրբաբլիթի վրա, ապա վրան դնում ենք հաջորդ նրբաբլիթը և կրկին քսում կրեմ:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև նրբաբլիթները վերջանան: Մնացած կրեմը քսում ենք նրբաբլիթներից տորթի վրա:
- Հարում ենք սերուցքը, շաքարավազն ու կարագը, ստացված զանգվածը դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակն ու եփում ևս 10 րոպե:
Տաք զանգվածին ավելացնում ենք վանիլինը, կտրատված ընկույզն ու խառնում: Ապա լցնում ենք եփած սոուսը նրբաբլիթներից տորթի վրա, թողնում 1 ժամ որ սառչի և կարելի է մատուցել:
Ցանկության դեպքում նրբաբլիթներից տորթի վրա կարելի է լցնել հալեցրած շոկոլադ կամ պարզապես քսել նուտելլա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: