- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-50 minutes
Թավշյա շոկոլադե կեքս նարնջի համով
Բաղադրիչներ
- նարինջ - 1 հատ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 150 գր
- ալյուր - 100 գր
- թխվածքաբլիթ - 50 գր
- շոկոլադ սև - 50 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Նարինջը լավ լվանում ենք, դնում ենք կաթսայի մեջ և վրան ջուր ենք լցնում. այնքան, մինչև նարինջը ամբողջությամբ ծածկվի։ Հասցնում ենք եռման աստիճանի և թույլ կրակի վրա փակ կափարիչով 1,5-2 ժամ եփում ենք։
Հենց լավ եփված նարինջն է հյութեղություն և խոնավություն տալիս կեքսին։
- Նարինջն ամբողջությամբ սառեցնում ենք, մի քանի մասի բաժանում, սերմերը հանում։
- Նարինջը առանց կեղևազրկելու բլենդերով համասեռ խյուսի ենք վերածում։
- Թխվածքաբլիթը կոմբայնի մեջ փշրանքի ենք վերածում։
- Փափկած կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
- Ավելացնում ենք ձվերը և լավ հարում ենք։
- Այնուհետև լցնում ենք նարնջի խյուսը, թխվածքաբլիթը և կրկին խառնում ենք։
- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և հարում ենք այնքան մինչև համասեռ դառնա։
- Խմորի կեսը տեղափոխում ենք այլ ամանի մեջ։
Խմորի մյուս կեսի մեջ ենք լցնում նախապես հալեցրած և փոքր ինչ սառեցրած շոկոլադը և հարում ենք։
- Ձևամանը պատում ենք յուղով(24x10)։
Լցնում ենք բաց գույնի խմորը և հավասարեցնում ենք։
- Վրան ենք լցնում մուգ խմորը։
- Գդալի պոչով թեթևակի այդ երկու խմորներն իրար ենք խառնում։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում ենք մոտ 40-50 րոպե։
- Կեքսը շատ չի բարձրանա, իսկ եթե անգամ բարձրանա, միևնույն է հետո նստելու է, դա այս տեսակ խմորեղենի համար նորմալ է։
- Կեքսը սառեցնում ենք և մատուցում. ցանկալի է թխած օրը մատուցել, այդպես այն ավելի համեղ է։
Ի դեպ, կարող ենք վրան շաքարի փոշի ցանել։ Կարելի է մատուցել հարած սերուցքի կամ պլոմբիրի հետ։ Շատ յուրահատուկ և համեղ նարնջով շոկոլադե կեքս է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: