

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Բանջարեղենային թեթև աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Աղցանամանի մեջ լցրեք ձիթայուղը և քացախը, ապա վրան ճզմեք սխտորը:
Մանր կտրատեք ռեհանի տերևները և լցրեք ձիթայուղի վրա:
Կծու պղպեղը լվացեք, մաքրեք կորիզները, մանր կտրատեք և լցրեք աղցանամանի մեջ (ով չի սիրում կծու, ապա կարող է պարզապես բաց թողնել այս կետը):
- Լավ խառնեք ստացված զանգվածը և դրեք կողքի վրա:
- Խորանարդիկներով կտրատեք լոլիկը, քաղցր տաքդեղը և լցրեք աղցանամանի մեջ:
- Ավելացրեք նաև մանրացված մաղադանոսը, սոխը, կանաչ ձիթապտուղը, համեմեք աղ և պղպեղով:
- Լավ խառնեք աղցանը և մատուցեք:
Վիտամիններով հագեցած այս թեթև աղցանը մատուցելիս կարող եք վրան ճզմել մի փոքր լայմի հյութ. այն հաճելի թթվություն է հաղորդում աղցանին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: