

Թզի ջեմ
Բաղադրիչներ
- թուզ - 1 կգ
- շաքարավազ - 0,5 կգ
- կիտրոն - 2 հատ
- հիլ(кардамон) - ըստ ճաշակի
- դարչին - ըստ ճաշակի
- հազրեվարդ (розмарин) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թուզը մաքրում ենք՝ հեռացնելով փտած ու կոշտ հատվածները։
- Այնուհետև բաժանում ենք 4 մասի և ավելացնում ենք շաքարավազը։
- Սպասում ենք մինչև թզի հյութը դուրս գա, իսկ այդ ընթացքում կիտրոնները կեղևահանում ու հյութը քամում ենք։
Այնուհետև լցնում ենք թզով լի կաթսայի մեջ։
- Եթե հյութն արդեն դուրս է եկել, դնում ենք կրակի վրա ու եփում ենք։
- Եփվելու ընթացքում փրփուր է առաջանում, որը պարբերաբար պետք է հեռացնել։
Ավելացնում ենք համեմունքներն ու 30 րոպե եփում ենք։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից ու բլենդերով հարում ենք։
- Կրկին դնում ենք կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։
- Ջեմը տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ ու փակում ենք։
Ստացվում է նրբահամ ջեմ, որը բարձր ջերմություն չի սիրում։ Այն պետք է պահել սառնարանում 6 ամսից ոչ ավելի։
Վայելում ենք թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: