- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Թթու լավաշ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում և կտրատում ենք սալորն ու կեղևահանված խնձորը:
- Հարում ենք բլենդերով կամ աղում: Ստացված պյուրեանման զանգվածը 1 սմ հաստության շերտով քսում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Տեղափոխում ենք ձևամանը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20 րոպեով: Թթու լավաշի ջեռոցում մնալու ողջ ընթացքում հարկավոր է ջեռոցի դուռը բաց թողնել:
Պատրաստի թթու լավաշը զգուշորեն առանձնացնում ենք պերգամենտային թղթից: Եթե թուղթը դժվարությամբ է պոկվում, ապա հարկավոր է թթու լավաշը մի փոքր էլ չորացնել ջեռոցում:
- Պատրաստի թթու լավաշը կտրատում ենք երկար շերտերով և փաթաթում ռուլետի նման:
- Եվ ահա այն պատրաստ է:
Ի դեպ, թթու լավաշը հարկավոր է պահել չոր ապակե տարայի մեջ համեմատաբար սառը տեղում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk kareli e silikone formayi mej patrastel?
Այո, կարելի է, եթե այն հրակայուն է:
Շատ-շատ շնորհակալ եմ լավ խորհուրդների համար☺
Սիրով 🙂