- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Թթվասերային կարկանդակ հավով ու կոճապղպեղով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 360 գր
- թթվասեր - 360 գր
- ձու - 2 հատ
- մայոնեզ - 200 գր
- ալյուր - 100 գր
- սոխ - 100 գր
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
- սխտոր - ըստ ճաշակի
- սոդա - 1 թ/գ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- համեմ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- սոյայի սոուս - 2 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի միսը բաժանում ենք մանր կտորների։
- Սոխն օղակաձև կտրատում ենք։
- Կոճապղպեղն ու սխտորը մանրացնում ենք։
- Կանաչին մանր կտրատում ենք։
- Հավի միսը լցնում ենք բուսայուղով լի տապակի մեջ ու մոտ կես րոպե տապակում ուժեղ կրակի վրա։ Ապա ավելացնում ենք սոխն ու շարունակում ենք տապակել։
- Տապակը հանում ենք կրակի վրայից, համեմում ենք աղով, պղպեղով, ապա ավելացնում ենք կոճապղպեղը, կանաչին, սխտորը, սոյայի սոուսը և խառնում ենք։
- Ձուն հարում ենք առանձին տարայի մեջ։ Ավելացնում ենք թթվասերը, մայոնեզը, սոդան, 1 պտղունց աղն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու կրկին խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։
- Ձևամանը կարագապատում ենք, խմորի մի մասը լցնում ենք մեջը։
- Լցնում ենք միջուկը։
- Ծածկում ենք խմորի մնացած մասով և թխում ենք մոտ 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ստացվում է աներևակայելի համեղ կարկանդակ։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, իսկ 200 գրամ մայոնեզը նույնպես խմորի մեջ ե՞նք լցնում։
Բարև Ձեզ, սիրելի Ալինա, մայոնեզը, ինչպես նաև թթվասերը լցնում ենք խմորի մեջ: Բաղադրատոմսում վրիպակն արդեն ուղղվել է: Շնորհակալ ենք նկատելու համար: 🙂