- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 1ժ 20 րոպե
- Cook Time: 20 minutes
Թթվասերային կրեմով բուլկիներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 425 գր
- կարագ - 45 գր
- շաքարավազ - 3 ճ/գ
- կաթ - 225 մլ
- չոր ակտիվ խմորիչ - 7 գր
- Միջուկի համար՝
- Թթվասեր 25-30% յուղ. - 200 գր
- շաքարավազ - 40 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 թ/գ
- Ինչպես նաև՝
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լցնում ենք շաքարավազով ու տաք կաթով լի տարայի մեջ ու սպասում ենք այնքան, մինչև խմորիչային գլխարկ առաջանա։ Ավելացնում ենք հալեցրած և սենյակային պայմաններում սառեցրած կարագը։
Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք աղն ու կամաց-կամաց այս խառնուրդն ավելացնում ենք կաթնային զանգվածին ու ստանում ենք միասեռ, հարթ ու փափուկ խմոր։
- Խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30-40 րոպե թողնում ենք, որ կրկնակի հասունանա։
Այնուհետև բաժանում ենք 8 հավասար մասերի և յուրաքանչյուրից ձևավորում ենք փոքրիկ գնդեր ուձեռքի ափով տափակեցնում ենք։ Բուլկիները դնում ենք ձևամանի մեջ։
- Թողնում ենք, որ բուլկիները 40 րոպե այդ վիճակում հասունանան՝ նախօրոք ծածկելով սրբիչով։ Կենտրոնում դնում ենք համապատասխան բաժակ և փոքր-ինչ սեղմում ենք, որպեսզի ազատ տարածություն լինի միջուկը լցնելու համար։
- Բուլկիները պատում ենք ձվով։ Այժմ պատրաստում ենք միջուկը, որի համար թթվասերը խառնում ենք օսլայի ու շաքարավազի հետ։
- Բուլկիները լցոնում ենք ստացված կրեմով։
- Թխում ենք 18-20 րոպե նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև թողնում ենք, որ սառչի և մատուցում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: