- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 50 minutes
Թթվասերով և ելակով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ելակ - 250 գր
- կարագ - 250 գր
- փխրեցուցիչ - 1 ճ/գդ
- ձու - 5 հատ
- ալյուր - 3 ճ/գդ
- շաքարավազ - 200 գր
- Միջուկի համար՝
- ձվի սպիտակուց - 5 հատ
- սուրճ լուծվող - 2 ճ/գդ
- շաքարավազ - 200 գր
- ելակ - 50 գր
- կակաո - 2 ճ/գդ
- պուդինգ - 80 գր
- թթվասեր - 1 կգ 400 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրը, փխրեցուցիչը և կարագը բլենդերով հարում ենք: Այնուհետև լցնում ենք ձվերն ու շաքարավազը և կրկին համասեռ զանգված ենք ստանում: Զանգվածից խմոր ենք հունցում և բաժանում 1/4 և 3/4 մասերի:
- Մեծ խմորը լցնում ենք 25 х 25 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Իսկ փոքր խմորը տեղափոխում ենք սառցախցիկ:
Ելակը բլենդերով ըստ ճաշակի շաքարավազի հետ հարում ենք և լցնում խմորի վրա:
- Պատրաստում ենք միջուկը: Մի ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և 2 ճ/գդ կակաո, իսկ մյուսի մեջ՝ 100 գր թթվասեր և 2 ճ/գդ լուծվող սուրճ և 2 զանգվածներն էլ լավ հարում ենք: 3-րդ ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և մի փոքր ելակ ու զանգվածը հարում ենք:
Ձվի սպիտակուցները, շաքարավազը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք պուդինգն ու մնացած 1 կգ թթվասերը:
Այս ամենից հետո ելակով զանգվածի վրա հերթականությամբ լցնում ենք պուդինգով խառնուրդը, ելակով խառնուրդը, սուրճով խառնուրդը և կակաոյով խառնուրդը:
- Այնուհետև սառցախցիկից հանում ենք փոքր խմնորը և քերում մեր տորթի վրա:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռցում 50 րոպե:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ տորէ , որը հատկապես փայլում է իր գեղեցկությամբ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: