Թթվասերով տորթ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Խմորի համար կարելի է վերցնել ցածր, իսկ կրեմի համար բարձր յուղայնությամբ թթվասեր:
- Թթվասերը (200 գր) լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք սոդան, շաքարավազը, մի քիչ աղ և խառնում ենք:
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը:
- Ստանում ենք փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորը բաժանում ենք 4 մասի, որոնցից մեկը պետք է փոքր լինի մյուսներից:
- Խմորագնդերից ստանում ենք 20-23 սմ տրամագծով խմորաշերտեր, իսկ փոքրից ստացվում է 16-18 սմ մեծությամբ խմորաշերտ:
- Բոլոր շերտերը 8-10 րոպե թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Քանի դեռ շերտերը սառչում են, պատրաստում ենք շատ համեղ ու թեթև կրեմը, որի համար 200 գր թթվասերն ու շաքարավազը հարում ենք:
- Խմորաշերտերից երեքը կրեմապատում ենք, իսկ ամենափոքրը բաժանում ենք կտորների և ձևավորում թխվածքը:
- Թթվասերային տորթը պատրաստ է:
Թեյն ու սուրճն ավելի համեղ կլինեն, եթե վայելենք այս նրբահամ տորթի հետ: Բարի վայելում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարեւ ձեզ այս ռեցեպտով թխել տորթ չի լինում խմորը չստացվեց ստիպված ջրով բացեցի կրեմնել թթվասերի չափերը սխալա գրած եւ ծփելուց հետո դառնումա կաթ. Շատ սխալա գրած
Բարև Ձեզ, սիրելի Ռիտա։ Հնարավոր է՝ կրեմը շատ եք հարել։